Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում «առանց հայհոյանքի» կյանքը չես հասկանա

08.26.2014

Ռուսաստանի բնակչության 28 տոկոսը երբեք չի օգտագործում անվայելուչ բառեր, վկայում են այդ երկրում գործող «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից բնակչության շրջանում կատարված հարցումները: Այդ մասին «interfax.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանցիների 55 տոկոսը հաստատում են, որ իրենք անվայելուչ արտահայտություններ արտաբերում են հազվադեպ: Միաժամանակ հարցվածների 15 տոկոսը խոստովանել են, որ հաճախ են օգտագործում ոչ նորմատիվային բառապաշար: Մնացածը դժվարացել են պատասխանել:

Հարցվածների 53 տոկոսի կարծիքով, խոսքի մեջ անվայելուչ արտահայտություններն անթույլատրելի են բոլոր պարագաներում, պատասխանողների 23 տոկոսը կարծում է, որ դա երբեմն կարելի է: Մնացածը դժվարացել են պատասխանել:

Ինչ վերաբերում է գեղարվեստական աշխատանքներում հայհոյանքի կիրառմանը, ապա 7 տոկոսը կարծում է, որ այն կարելի է օգտագործել, եթե դա պահանջում է սյուժեն, 3 տոկոսը մտածում է, որ անվայելուչ խոսքը գեղարվեստական գործերում թույլատրելի է, քանի որ Ռուսաստանում «առանց հայհոյանքի» կյանքը չես հասկանա:

Միաժամանակ 53 տոկոսը կարծում է, որ հայհոյանք օգտագործելը անթույլատրելի է բոլոր պարագաներում: Վերջիններից 19 տոկոսը հայտնել են այն կարծիքը, որ անվայելուչ խոսքը արվեստի գործերում վատ կանդրադառնա երիտասարդների և երեխաների վրա:

Ռուսաստանցինները քննադատաբար են վերաբերվում նաև սոցցանցերում հայհոյանք օգտագործող օգտատերերի նկատմամբ: 71 տոկոսը կարծում է, որ անձնական էջում անվայելուչ արտահայտությունների կիրառումն անթույլատրելի է: Հակառակ կարծիքի են 15 հարցման մասնակիցների 15 տոկոսը:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 10-ին: Հարցումներին պատասխանել են Ռուսաստանի Դաշնության 10 բնակավայրերի 1500 բնակիչ:
    Դիտվել է 378 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ