Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի քանի ժամից կմեկնարկի Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը

08.27.2014


Օգոստոսի 27-ի երեկոյան Իտալիայում կմեկնարկի աշխարհի ամենահեղինակավոր կինոստուգատեսներից մեկը՝ Վենետիկի միջազգային փառատոնը: Ծովի վրա կառուցված քաղաքի Լիդո կղզում մեկնարկող միջոցառման բացումը կկատարվի մեքսիկացի ռեժիսոր Ալեքսանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բրդմեն» կինոնկարի ցուցադրմամբ, որը ներկայացված է հիմնական մրցութային ծրագրում: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ֆիլմը կատակերգական է և պատմում թոշակի անցած դերասան Ռիգգան Թոմպսոնի մասին, ով հայտնի է ֆանտաստիկ գերհերոս Բրդմենի դերակատարմամբ: Ռիգանին առաջարկում են նորից խաղալ այդ հերոսի դերը, սակայն այս անգամ բրոդվեյան բեմադրության մեջ: Որպեսզի կարողանա այդ խնդիրը կատարել, Ռիգգանը պետք է հաղթահարի ինքն իրեն և կարգավորի հունից դուրս եկած հարաբերություններն ընտանիքի հետ:

Իսկ ընդհանրապես Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ: Մրցութային հանձնաժողովը գլխավորում է ֆրանսիացի հայտնի կինոկոմպոզիտոր Ալեքսանդր Դելլան:

Կինոփառատոնը կեզրափակի իր աշխատանքները սեպտեմբերի 6-ի երեկոյան, երբ կհրապարակվեն ստուգատեսի հաղթողների անունները:
    Դիտվել է 402 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246