Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զբոսաշրջության զարգացման նախագիծ` ներկրվող ավազի հիման վրա

08.27.2014

ՌԴ Խաբարովսկի երկրամասում բացվել է «Ամուրյան վերնիսաժ» խորագիրը կրող ավազե քանդակների առաջին փառատոնը: Այս միջոցառմանը մասնակցում են 6 երկրներից ժամանած հայտնի վարպետ քանդակագործներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ իրենց միջոցառման օտարերկրյա մասնակիցներից ոմանք նախկինում եղել են Խաբարովսկում և մասնակցել են մարզում կազմակերպվող համանման մեկ այլ միջոցառման, որն անցկացվում է ձմռանը: Ի տարբերություն նոր մեկնարկած ամառային փառատոնի, ձմռանը արվեստագետ- հյուրերը իրենց ստեղծագործությունները պատրաստել են տարվա ցուրտ եղանակին բնորոշ նյութից՝ սառույցից:

Իսկ ամառային միջոցառումը իրականացնելու համար, քանդակագործական հումքի խնդիրն, ի տարբերություն երկնքից թափվող ձյան, կազմակերպիչները լուծել են անհրաժեշտ ավազն այլ տեղից՝ Հրեական ինքնավար մարզից ներկրելով:

Այդ հատուկ ավազը իր մեջ պարունակում է բավարար քանակությամբ կավ, որի շնորհիվ քանդակները կստացվեն ավելի ամուր: Բացի այդ աշխատանքները կպատվեն հատուկ նյութով, որը հնարավորություն կտա դրանց կյանքի տևողությունը ձգել մինչև ուշ աշուն:

Իրենց այս փառատոնը խաբարովսկցիները ծրագրում են դարձնել առավել մասշտաբային միջազգային մրցույթ, որը հնարավորություն կտա խթանել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:
Ավելացնենք, որ փառատոնի կարիքները բավարարելու համար, ընդհանուր առմամբ ներկրվել է 170 տոննա ավազ:
    Դիտվել է 533 անգամ