Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

700 մարդ «YouTube»-ի ուղիղ եթերում կկարդան Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը

08.28.2014


Աշխարհում առաջին անգամ տարբեր երկրների ու քաղաքների 700 մարդ «Google+» «YouTube»-ի ուղիղ եթերում, ավելի քան 30 ժամվա ընթացքում կկարդան ռուս մեծ գրող Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը: Ակցիան կանցկացվի հոկտեմբերի 3-4-ին, իսկ դրա կարգավորումը կիրականացնի գրողի ծոռնեծոռը՝ Ֆեկլա Տոլստայան:

«Մենք ուրախ ենք հայտնել. որ «Կարենինա: Կենդանի հրատարակություն» ակցիային միացել են տիեզերագնաց Գեորգի Ժուկովը, դերասանուհիներ Ինգիբորա Դապկունայտեն, Ելիզավետա Բոյարսկայան, Լյուդմիլա Զայցևան, Օլգա Դիխովիչնայան, Լյուբով Տոլկալինան, թատրոնի և կինոյի դերասան Իգոր Պետրենկոն»,- ասվում է «Google»-ի մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ միջոցառման կազմակերպիչների, այս աննախադեպ ակցիային կմասնակցեն նաև մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ այլ ճանաչված ռուս և օտարերկրյա գործիչներ:

Հատկանշական է, որ այս նախագծին կարող է մասնակցել ցանկացած մարդ:

Դրա համար բավական է գրանցվել «Google+»-ի «Կարենինա: Կենդանի հրատարակություն» պաշտոնական էջում, ընտրել ստեղծագործության 4 հատվածներից մեկը կամ իր ցանկությամբ որևէ մեկ այլ հատված, որից հետո արտահայտիչ կարդալ ցանկացած մատչելի տեսախցիկի առջև: Այդ ամենն անելու համար պետք է տեղավորվել 30-60 վայրկյանի միջակայքում:

Ստացված տեսագրությունը մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ անհրաժեշտ է տեղադրել «YouTube»-ում՝ #КаренинаLive գրառմամբ: Պետք է նշել նաև քաղաքը, որտեղ մասնակիցը կցանկանար կարդալ իր ընտրած հատվածը:
    Դիտվել է 511 անգամ