Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը նոր սեզոնում կներկայացնի 11 պրեմիերա

08.29.2014

Մոսկվայում Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնը («Տաբակերկան») նոր թատերաշրջանում հանդես կգա առնվազն 11 նոր ներկայացումների պրեմիերաներով: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օգոստոսի 29-ին թատերախումբն Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ կանցկացնի հավաք՝ նվիրված այդ հարցի քննարկմանը:

Սկսվող թատերաշրջանը թատրոնի համար նախահոբելյանական է՝ 29-րդը: Սակայն պրեմիերաների առատությունը նախ և առաջ բացատրվում է այն հանգամանքով, որ եկող տարի ի վերջո շահագործման է հանձնվելու Մալի Սուխարևյան հրապարակում կառուցվող Տաբակովի թատրոնի երկար սպասված նոր շենքը, բացատրել են թատրոնի մամլո ծառայությունում:

Նոր շենքի բացմանը կոլեկտիվը նախապատրաստվում է այժմվանից: Դերասանները արդեն սկսել են 4 ներկայացումների փորձերը՝ Միխայիլ Բուլգակովի «Բոսոր կղզին», 2003թ.գրականության գծով Նոբելյան մրցանակակիր, հարավկորեացի գրող Ջոն Մաքսվել Կուտզեեի «Բարբարոսների սպասման մեջ», ռուս դրամատուրգ Դմիտրի Բիկովի «Կանդիդ կամ լավատեսություն» և Նաթան Դուբովիցկու «Փոքր մեքենան և Մեծը» պիեսների հիման վրա:

Իսկ Չապլիգինի փողոցում գտնվող «Տաբակերկայի» հին, նկուղային բեմահարթակում կբեմականացվեն ևս 7 նոր ներկայացումներ, որոնց մեջ են նաև Չեխովի «Երեք քույրերը», Շեքսպիրի «Փոթորիկը», Շվարցի «Մերկ արքան», Ֆեյխթվանգերի «Իսպանական բալադը, Գոգոլի «Վիյը»:

Նոր թատերաշրջանի պրեմիերաներով հարուստ մարաթոնը «Տաբակերկան» կսկսի Լյուդվիգ Հոլբերգի «Յեպպե սարից ի վար» պիեսի ներկայացմամբ՝ սեպտեմբերի 2-ին:

Այս ներկայացումը նշանակալից է շատ իմաստներով, ասել են թատրոնում: Նախ, որ հանդիսատեսը ծանոթանում է, գործնականում, անհայտ հեղինակի ստեղծագործության, թեև Հոլբերգը սկանդինավյան լուսավորության ժամանակաշրջանի շատ նշանավոր դեմքերից մեկն է: Նրան անվանում են նաև «դանիական Մոլիեր»: Ռուսաստանում նրա գործերը թարգմանվել են 18-19-րդ դարերում: Այն ժամանակ նրա կատակերգությունները մեծ հաջողությամբ են բեմականացվել Մոսկվայի և Պետերբուրգի թատրոններում: Սակայն Հոլբերգը 20-րդ դարում ետին պլանում էր գտնվում և նա համարվում էր պահանջարկ չվայելող հեղինակ:

«Յեպպե սարից ի վար» պիեսը Հոլբերգը գրել է 1772թ.-ին: Այստեղ գլխավոր հերոսը մի աղքատ, բարեհոգի, խմել սիրող գյուղացի է: Նա, մի անգամ, քիչ ավելի շատ սպիրտի բաղադրություն ընդունած վիճակում, իրեն հայտնաբերում է բարոնի ննջարանում՝ շրջապատված սպասավորնեով: Պարզվում է բարոնը որոշել է նրա հետ կատակ անել...

Ավելացնենք, որ այս պիեսը ևս մեկ անգամ փոխադրվել է ռուսերեն լեզվի հատուկ Տաբակովի թատրոնի համար:
    Դիտվել է 934 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ