Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անիմատորը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին

08.29.2014


Ճապոնացի նշանավոր անիմատոր Հայաո Միյաձակին կինեմատոգրաֆիայում ձեռք բերած մեծ նվաճումների համար արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի: Այդ մասին Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի հայտարարությունը տարածած «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հայաո Միյաձակին կդառնա պատվավոր «Օսկարի» երկրորդ ճապոնացի դափնեկիրը՝ Աքիրա Քուրոսավայից հետո, ով այդ պատվավոր արձանիկին արժանացել է 1990թ.-ին:

Միյաձակիի վերջին՝ «Քամին Ուժեղանում է» կինոժապավենը «Լավագույն լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկար» անվանակարգում ներկայացվել էր «Օսկար»-ի: Այդ կինոնկարի թողարկումից հետո, ճապոնացի անիմատորը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին:

Հայաո Միյաձակիի ֆիլմերը մեծ մասսայականություն են վայելում ինչպես Ճապոնիայում, այնպես էլ՝ աշխարհի շատ այլ երկրներում: Նրա «Ուրվականներից քշվածները» ֆիլմը արժանացել է «Օսկարի»:
    Դիտվել է 418 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169