Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բարի գիշեր երեխաներ»-ի նոր կերպարի հեղինակը ՌԴ նախագահն է

08.29.2014

Ռուսաստանում «Բարի գիշեր երեխաներ» հայտնի հեռուսատատեսային հաղորդման համար ստեղծվել է նոր հերոս, որը կապույտ էկրանին կհայտնվի հոկտեմբերին: Այդպիսի հերոս ստեղծելու գաղափարը առաջարկել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Այդ մասին մանկական հաղորդումը հեռարձակող «Կլաս» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միտրոշենկովի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Մենք վաղուց ենք սկսել նոր տիկնիկային կերպարի որոնման աշխատանքերը: Ընտրել ու վերընտրել ենք բազմաթիվ տարբերակներ, սակայն, կխոստովանեմ ազնվորեն, նոր հերոսի գաղափարը մեզ հուշել է երկրի նախագահը»,- նշել է Միտրոշենկովը: Նրա ասելով այդ գաղափարը շատ անսպասելի է եղել, սակայն քննարկումներից հետո հասկացել են, որ դա, ուղղակի, թիրախի ամենաբարձր միավորի խոցում է:

Միտրոշենկովը նաև նշել է, որ եթե բոլոր մյուս հերոսները տիկնիկներ են, ապա նորը պետք է լինի գերժամանակակից, 3D ՝ իսկական համակարգչային հերոս: «Նա պետք է ժպտա, ողջյունելիս սեղմի դիմացինի ձեռքը, խոսի: Սա յուրահատուկ նախագիծ է՝ մեկ կադրում տիկնիկային անիմացիայի հերոսներին և հաղորդավարին միավորելու ճանապարհով:

Հեռուստաընկերության ղեկավարը նշել է, որ «երկու շաբաթ հետո բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում նոր հերոսը և թե ինչ կապ ունի այս պատմության հետ Ռուսաստանի նախագահը:

«Բարի գիշեր երեխաներ» հայտնի հեռուսատատեսային հաղորդումն առաջին անգամ հեռարձակվել է 50 տարի առաջ՝ 1964 թ.-ին: Առաջին սցենարները գրվել են 1963թ.-ին: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել են դեկորացիաների և տիկնիկների առաջին էսքիզները, մշակվել կոնցեպցիաները:
    Դիտվել է 462 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337