Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փղի հեղինակած նկարները վաճառվել են մինչև 400 դոլարով

08.29.2014

Դելիում կայացել է նկարների ցուցահանդես, որի հեղինակը Պհուլքալի անունով հնդկական փիղն է: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցահանդեսի նպատակն է անհետացման վտանգի առջև հայտնված կենդանիների պաշտպանության համար դրամ հավաքելը:

Պհուլքալի փղի նկարելու եղանակը կայանում է այն բանում, որ նա ոտքը մտցնելով ներկով լի տարողության մեջ՝ կտավի վրա թողնում համապատասխան հետք: Չորքոտանի հսկա «արվեստագետի» նկարները վաճառվել են մինչ 400 դոլարով:

Նկարիչ Ալփանա Ահուջան պատմել է, որ ինքը ստիպված է եղել մեծ քանակության բանան և այլ սննդատեսակներ «հյուրասիրել» Պհուլքալիին, որպեսզի նա իրեն զգա ստեղծագործական տարերքի մեջ:

Հնդկաստանում ապրում է մոտ 25 հազար փիղ, սակայն այդ գլխաքանակը անընդհատ կրճատվում է որսագողերի և բնական միջավայրին հասցված բազմաթիվ վնասների պատճառով: Նույնիսկ մի անգամ կենդանիների բարեկամները ստիպված են եղել Պհուլքալիին փրկել իր կոպիտ տերերի վատ վերաբերմունքից:

Նշենք, որ միանգամայն պատահականորեն արվեստագետ փղի ցուցահանդեսը «ArtSpice» սրահում համընկել է հնդկական Գանեշա աստծո տոնակատարությունների հետ, որը ավանդաբար պատկերվում է փղի գլխով:
    Դիտվել է 880 անգամ