Հայաստանի զինվորական նվագախումբը ելույթ կունենա «Սպասսկայա բաշնյա»-ում 08.30.2014
Այսօր՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում մեկնարկում է զինվորական նվագախմբերի «Սպասսկայա բաշնյա» միջազգային փառատոնը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանի զինվորական նվագախումբը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս միջոցառումը հիմնադրվել է 2009թ.-ին և 5-ամյա ժամանակաշրջանում դարձել է աշխարհի ամենադիտարժան և հեղինակավոր զինվորական-երաժշտական ստուգատեսերից մեկը: «Սպասսկայա բաշնյա»-ն հանդիսանում է Զինվորական փառատոների միջազգային կազմակերպության (IATO) անդամ: Բավական է նշել, որ այս ընթացքում փառատոնին իրենց մասնակցությունն են բերել, ընդհանուր առմամբ, աշխարհի 40 երկրների 100 նվագախումբ:
Ինչպես և նախորդ բոլոր փառատոներին, այնպես էլ այսօր մեկնարկելիք միջոցառմանը, որպես պատվավոր հյուր, կմասնակցի և ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Միրեյ Մատյոն: Բացի ֆրանսիացի երգչուհուց, փառատոնում հանդես կգա նաև նրա հանրահայտ հայրենակից, ձիով ակրոբատիկայի մեծագույն վարպետ Լորենցոն: Նա ելույթ կունենա Կրեմլի պատի մոտ պատրաստված հատուկ հրապարակում:
«Այս տարի փառատոնը նվիրվել է Առաջին համաշխարհային պատերազմին»,- ասել է Պետական պատմագիտական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և նշել, որ փառատոնում կան նաև այդ տխուր տարեդարձին նվիրված մի շարք ելույթներ՝ մասնավորապես Ալեքսանդրովի անվան ռուսակա երգի ու պարի համույթը կկատարի Առաջին աշխարհամարտի տարիների երգեր:
Այս տարի փառատոնին կմասնակցեն 1500 զինվորական երաժիշտ կատարողներ: Նախորդ համանման միջոցառումների փորձառության բովով անցած Ռուսաստանի Բուլղարիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ղազախստանի և Չինաստանի զինվորական նվագախմբերից բացի, մոսկովյան ստուգատեսում առաջին անգամ մասնակցող Հայաստանի զինվորականների կողքին իրենց նորամուտը կնշեն նաև Մեքսիկայի և Թուրքիայի զինվորական նվագախմբերը:
Փառատոնը կշարունակվի մինչ սեպտեմբերի 7-ը: