Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վանաձորցիների հյուրախաղերը կկայանան Թբիլիսիի ռուսական թատրոնի շենքում

08.30.2014

Հոկտեմբերի 5-10-ը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա Վրաստանում: Այդ մասին «aravot.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում վանաձորցիները կներկայացնեն Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» պիեսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրությամբ:

Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը պարբերականին հայտնել է, որ իրենց հյուրախաղերը ըստ ավանդույթի չեն կայանա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում, քանի որ Վրաստանի մայրաքաղաքում գործող միակ հայկական պետական թատրոնն այսօր շահագործման համար վտանգավոր է և գտնվում է վթարային վիճակում:

Նշենք, որ գալիք թատերաշրջանում ծրագրված է, որ գրիբոյեդովցիները պատասխան այցով կժամանեն Հայաստան:

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի առջև իր դռներն առաջին անգամ բացել է 83 տարի առաջ: Բազմաթիվ բեմի նվիրյալների ավանդներով հարուստ այս մշակութային օջախն այսօր էլ համարվում է Հայաստանի լավագույն թատերական կոլեկտիվներից մեկը: Այն իր ինքնօրինակ ներկայացումներով գրավում է ոչ միայն հայաստանցի, այլև այլ երկրների թատերասերների ուշադրությունը: Դրա լավագույն վկայություններից մեկն այն է, որ, օրինակ, Վահե Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարությամբ այն հյուրախաղերի է մեկնել 16 երկիր, իսկ այսօր էլ նախապատրաստական գործընթաց է սկսվել ԱՄՆ-ի թատերասերների առջև հյուրախաղերով հանդես գալու նպատակով:

Թատրոնն իր խաղացանկում ունի 20 ներկայացում, որից 5-ը՝ մանկական: Ներկայացումների մեջ գերակշիռ մաս են կազմում հայ դասականների ստեղծագործությունները:
    Դիտվել է 1034 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ