Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործատուները պետք է օգնեն հանդիսատեսներին արվեստի հետ մերձենալու հարցում

09.01.2014


Ռուսաստանի Պրիմորիեի օպերայի և բալետի թատրոնի պաշտոնական կայքում զետեղվել է ծառայողական գրառման մի ձև, որը իր համակարգչի մեջ կարող է ներբեռնել տարածաշրջանի ցանկացած օգտատեր և փոխանցել իր ղեկավարությանը:

Այդ գրառման մեջ նշվում է, որ սեպտեմբերի 2-4-ը մարզի Բոլշոյ Կամեն և Տերնեյ քաղաքներում տեղի է ունենալու դասական երաժշտության համերգ՝ մի շարք սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ և խնդրանք, որ գրությունը ներկայացնողին տրվի ժամանակ ներկա լինելու այդ մշակութային իրադարձությանը, որի նմանները գավառային ոչ մեծ քաղաքներում հազվադեպ երևույթ են:

Այդ նախաձեռնության հեղինակը Պրիմորիեի օպերայի և բալետի թատրոնի ղեկավար Անտոն Լյուբչենկոյինն է, ով կարծում է, որ գործատուները պետք է օգնեն հանդիսատեսներին արվեստի հետ մերձենալու հարցում: Նա նաև ասել է, որ այդ քաղաքներում կազմակերպվող մշակութային իրադարձությանը մեծ սիրով հրավիրում է նաև հենց իրենց՝ ձեռնարկությունների ղեկավարներին:
    Դիտվել է 413 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230