Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վենետիկի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվեց հեռուստասերիալ

09.02.2014


Վենետիկի 71-րդ կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է հեռուստասերիալ: Ֆիլմի նկարահանմանը որպես պրոդյուսեր մասնակցել է հոլլիվուդյան աստղ Թոմ Հենքսը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Օլիվ Քիթթրիջ» վերնագրով հեռուստասերիալը կազմված է 55-ական րոպե տևողությամբ 4 սերիաներից: Ֆիլմի հիմքում ընկած է Պուլիտցերովյան գրական մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Սթրաութի վեպը, որը մի պատմություն է գավառային քաղաքում ապրող ուսուցչուհու մասին: Այն ամերիկացի և եվրոպացի հանդիսատեսներին կներկայացվի գալիք հեռուստասեզոնում:
Սերիալն ստեղծվել է ամերիկյան «HBO» ընկերությունում:

Ինչպես նշել է վենետիկյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, առաջադեմ տեխնոլոգիաներով ստեղծված հեռուստասերիալները դարձել են «ներշնչանքի, ստեղծագործական որոնումների և կինոփորձարարության իսկական աղբյուր»:

«Օլիվ Քիթթրիջ» սերիալում գլխավոր դերակատարը ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մաք Դորմանդն է: Նա հայտնի է «Պարզապես արյուն», «Ֆարգո», «Այրել կարդալուց հետո» կինոնկարներից:

    Դիտվել է 420 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175