Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին բլոկի Աիդան շատ է ստանում, երկրորդ բլոկի Աիդան՝ քիչ

09.02.2014


ՀՀ մշակույթի նախարարությունը երկրի թատրոններում սկսել է ատեստավորման գործընթացները: Այդ մասին «newsbook.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ նախաձեռնության նպատակն է կարգավորել թատերական տնտեսությունը բարձրացնել մի շարք արվեստագետների տարակարգերը, առավել քիչ զբաղված և ստեղծագործական առումով ոչ պիտանի անձանց աշխատավարձերը հատկացնել առավել աչքի ընկնող և ձեռքբերումներ արձանագրող արվեստագետներին:

Լրատվամիջոցը, նշում է, որ սկսված գործընթացի համատեքստում ատեստավորում է իրականացվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բայց այստեղ, չգիտես ինչու, որոշել են, որ մենակատարների տարակարգերը պետք է լինեն ոչ միայն ըստ համապատասխան ստանդարտների: Եվ ինչ-որ մեկի կամքով հորինվել են նաև «այսպես կոչված բլոկներ», որոնց խնդիրը ոչ այնքան արվեստագետներին գնահատելն է, որքան նրանց լրացուցիչ ինչ-որ աստիճանակարգերում տեղավորելը:

Օրինակ, եթե բոլոր թատրոններում սահմանված են բեմի վարպետ, առաջատար, առաջին և երկրորդ կարգերը, ապա ըստ նորամուծության օպերայում սահմանվել են նաև առաջին, երկրորդ և երրորդ բլոկներ, որոնց տարածքում էլ տեղավորվել են առաջին և երկրորդ կարգերը:

«Ի՞նչ է նշանակում առաջին բլոկի առաջատար կամ առաջին կարգի երգիչ, ինչ է նշանակում երրորդ բլոկի երկրորդ կարգի երգիչ»,- հարց է տալիս «Անհեթեթությունների մրցավազք օպերային թատրոնում» հոդվածի հեղինակ, թատերագետ Լևոն Մութաֆյանը և նշում, որ դա արվում է այն դեպքում, երբ թե առաջին բլոկի առաջատար, թե երրորդ բլոկի առաջին կարգի երգիչները նույն դերերգերն են կատարում:

Բայց պարզվում է, որ այս նորամուծությունն ունի իր տրամաբանությունը, որտեղ, սակայն տարբերակման հիմքում ընկած է, ոչ թե արտիստի որակական հատկանիշների գնահատման մտահոգությունը, այլ շատ ավելի նյութապաշտ մոտեցում. Դա հնարավորություն է տալիս, օրինակ, «Աիդայի դերերգը կատարող առաջին բլոկի առաջատար և երրորդ բլոկի առաջին կարգի» երգչուհիների համար սահմանել տարբերակված աշխատավարձեր՝ մեկին բարձր, մյուսին՝ ցածր:

Սակայն այսքանով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կյանքի կոչվող տարօրինակությունները չեն ավարտվում, նշում է հոդվածը և արձանագրում, որ «Սեպտեմբերի 8-ին թատրոնը սկսում է իր նոր թատերաշրջանը» և առաջին երկու ներկայացումներն էլ «Աիդան» է, իսկ հետո «նորից ու նորից թատրոնը պիտի ներկայացնի իր խղճուկ խաղացանկը»...
    Դիտվել է 944 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ