Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Էնվեր Աքինի «Սպի» ֆիլմում թուրքերը չեն ներկայացվում որպես գենոցիդ իրականացնողներ

09.03.2014

Ծագումով թուրք, Գերմանիայում ստեղծագործող ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հայրը՝ Էնվեր Աքինը, հայտարարել է, որ հայերի կոտորածների թեմաներով իր տղայի նկարահանած ֆիլմն իրեն դուր է գալիս: Այդ մասին թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «novostink.ru»-ին:

Ըստ պարբերականի ռեժիսորի հայրը, ով հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, ասել է, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում որդու նկարահանած «Սպի» ֆիլմի ցուցադրությունն այդ երկրում արգելելու համար:

Նա ասել է, որ սխալ է այն կարծիքը, որ այդ ֆիլմում թուրքերը ներկայացված են որպես մարդասպաններ և բարբարոսներ: «Կինոնկարում մարդասպաներն ու կանանց բռնաբարողները դասալիքներ ու ավազակախմբերի անդամներ են: Կինոնկարում չկա համակարգված կոտորած: Այո, այնտեղ կան տագնապահարույց տեսարաններ՝ բռնաբարության տեսարաններ, կոտորածներ և բարբարոսություն թուրքերի կողմից, սակայն այնտեղ չկա թուրքերին որպես գենոցիդ իրականացնողների ներկայացնելու փորձ»,-ասել էնվեր Աքինը:

Հիշեցնենք, որ ծագումով թուրք, Գերմանիայում ստեղծագործող ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հայոց Մեծ եղեռնի թեմաներին անդրադարձող «Սպի» ֆիլմը որպես հիմնական մրցույթի մասնակից ֆիլմ ցուցադրվել է այս օրերին Իտալիայում ընթացող Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում:
    Դիտվել է 562 անգամ