Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Աստերիքսի, Օբելիքսի «գործընկեր» Կեսարի դերակատարը

09.03.2014


Գերմանիայում 72 տարեկան հասակում վախճանվել է գերմանացի դերասան Գոթֆրիդ Յոնը, ով հայ հանդիսատեսին ծանոթ է Կեսարի դերակատարմամբ՝ «Աստերիքսը և Օբելիքսը ընդդեմ Կեսարի» ֆիլմից: Այդ մասին «Westdeutscher Rundfunk» (WDR) հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ընկերության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Հաղորդագրության համաձայն՝ քաղցկեղով հիվանդ Յոնը կյանքից հեռացել է երկուշաբթի օրը:

Գոթֆրիդ Յոնը համագործակցում էր գերմանացի հայտնի ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ: 1982թ.-ին դերասանը նկարահանվեց այդ ռեժիսորի «Բեռլին, Ալեքսանդերպլաց» ֆիլմում: Սակայն նրան առավել մեծ հաջողություն բերած կինոնկարը 1995թ.-ին նկարահանված «Ոսկե աչք» ժապավենն է, որտեղ Յոնը մարմնավորել է գեներալ Ուրումովի կերպարը:
    Դիտվել է 942 անգամ