Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շոուշենկի բանտը կլոր տարին բաց կլինի այցելուների առջև

09.03.2014

Կինոարվեստի պատմության մեջ մտած Շոուշենկի բանտը կլոր տարին բաց կլինի զբոսաշրջիկների առջև: Այդ մասին «independent.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ուղղիչ քրեակատարողական հաստատությունը հայտնի դարձավ 1994թ.-ից հետո, երբ ամերիկյան կինեմատոգրաֆիստները ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի գլխավորությամբ այստեղ նկարահանեցին այսօր արդեն հանրահայտ «Փախուստ Շոուշենկից» գեղարվեստական կինոնկարը՝ Մորգան Ֆրիմանի և Թիմ Ռոբբինսի գլխավոր դերակատարմամբ:

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Մենսվիլդ քաղաքում գտնվող բանտը չի գործում որպես այդպիսին՝ սկսած 1990 թ.-ից: Բայց այնտեղ պարբերաբար կազմակերպվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ և էքսկուրսիաներ: Թեև բանտային համալիրը մասնակիորեն քանդված է, բայց և այնպես 2013թ.-ին այստեղ են այցելել ավելի քան 80 հազար զբոսաշրջիկներ, որի արդյունքում հավաքվել է շուրջ 10 մլն դոլար եկամուտ: Այժմ այստեղ ցանկանում են բանտի շենքը վերականգնել և կլոր տարին ընդունել զբոսաշրջիկներին:
    Դիտվել է 429 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178