Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքի օրվա առթիվ կանցկացվի 1000-ից ավելի միջոցառում

09.04.2014

Առաջիկա կիրակի օրը Մոսկվան նշում է իր 867-ամյակը: Տոնական արարողությունների կազմակերպիչների ասելով այդ օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի ավելի քան հազար միջոցառում, որոնց մի մասը կնախաձեռնվի քաղաքացիների կողմից:

Բացի համերգներից, տոնավաճառներից և բազմաթիվ այլ միջոցառումներից այդ հանդիսությունների մեջ իրենց բաժինն ունեն նաև թատրոնները:

Այսպես, «Սոկոլնիկի» այգում կհավաքվեն մոսկովյան առաջատար մի քանի թատրոններ և քաղաքում գործող երեք թատերական ինստիտուտների ուսանողներ: Մեյերհոլդի անվան կենտրոնը այգու Փառատոնային հրապարակում կցուցադրի «Արքայադուստր գորտը» «հեքիաթասացություն» (storytelling) ժանրում: Մեծ թատրոնը, մենապարող Արտյոմ Կորշունովի և առաջին մենապարուհի Աննա Տիխամիրովայի մասնակցությամբ, կցուցադրի մի հատված «Կորսար» բալետից:

Թատրոնների ելույթների ընդմիջումներին իրենց ներկայացումները կցուցադրեն թատերական բուհերի ուսանողները՝ Շչեպկինի ուսումնարանը կներկայացնի «Մեր կրկեսը», Թատերական արվեստի պետական ինստիտուտը (ГИТИС) «Ձայներ: Տղամարդու: Կնոջ» իսկ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը «Ոչ ծամծմված համերգ» բեմադրությունները:
    Դիտվել է 751 անգամ