Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացավ լիտվացի մեծ դերասան Դոնատաս Բանիոնիսը

09.04.2014

Սեպտեմբերի 4-ին, կյանքի 91-րդ տարում մահացավ լիտվացի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դոնատաս Բանիոնիսը: Այդ մասին «ru.delfi.lt»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Արտիստի որդին՝ Ռայմունդաս Բանիոնիսը պատմել է, որ մի քանի օր առաջ հայրը ինսուլտ է տարել, որից հետո մահացել է հիվանդանոցում:

Հայտնի դերասանը բողոքում էր սրտից: Դեռ 6 տարի առաջ Նա հուղարկավորել էր իր կնոջը՝ Օնուտեին, որից հետո նրա մոտ առղջական բարդություններ էին առաջացել: Դերասանը կրում էր սրտի խթանիչ: Նա նաև անցել էր վեականգնման երկարատև կուրս:

2014թ.-ի ապրիլի 28-ին Բանիոնիսը նշեց իր 90 ամյակը: Այդ օրը նա պարգևատրվեց Լիտվայի պատվավոր «Կրիր քո լույսը և հավատա» անունն ունեցող նշանով:

Առաջին ներկայացումը, որում իր բեմական նորամուտը կատարեց Դոնատաս Բանիոնիսը «Ընձյուղ» ներկայյացումն էր, որին ներկա էր նաև նրա հայրը: Ավագ Բանիոնիսը դժգոհ էր թե ներկայացումից և թե որդու խաղից. «Պետք է կարողանալ խաղալ,-ասել էր նա,- իսկ դու այնպիսին էիր, ինչպես կյանքում»:

Բանիոնիսը կինո մուտք գործեց 1959թ.-ին նշանավոր Վիտաուտաս Ժալավկյավիչյուսի «Ադոմասը ցանկանում է մարդ լինել» կինոնկարով: Հետո նա նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում և ամենուր աչքի ընկավ կերպարներ կերտելու իր յուրահատուկ տաղանդով: «Ես շատ եմ նկարահանվել, բայց իմ համար ամենաթանկն այն դերն է, որը խաղացել եմ «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարում: Այդտեղ եմ սկսել խաղալ ամենայն լրջությամբ, բացի այդ ֆիլմը արժանացել է ամենաշատ մրցանակների»,-ոչ առանց հումորի խոստովանել է Բանիոնիսը:

Վիտաուտաս Ժալավկյավիչյուսն իր այդ ֆիլմը նկարահանել է 1965 թ.-ին: Այն հաջողություններ է ունեցել նաև համաշխարհային կինովարձույթում:

Հիշեցնենք, որ Դոնատաս Բանիոնիսը խաղացել է նաև Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմի առանցքային դերերից մեկը՝ խաղընկեր ունենալով հայ մեծ դերասան Սոս Սարգսյանին:

Մեծ է նրա վաստակը նաև լիտվական թատրոնի զարգացման մեջ: Միայն նշենք, որ թատրոնում Բանիոնիսը կերտել է ավելի քան 100 կերպար:




    Դիտվել է 504 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ