Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գռեհիկ է քննադատել մարդկանց, ովքեր ձգտում և չէին հավատում, որ կկարողանան վերադառնալ

09.05.2014

Վերջին ժամանակներս ռուսաստանյան հայտնիների շրջանակներում խոսակցությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ,,յոթ ծովերից այն կողմ,, գտնվող երկրներից ներկրվող դելիկատես ուտեստներ և, որոշ ապրանքատեսակների ներկրման արգելքի թեմաները, խանութների ցուցափեղկերից դրանց հավանական անհետացման մասին կարծիքները: Այդ մասին ,,sobesednik.pravzhizn.ru,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Այդ մտահոգության ֆոնի վրա Սերգեյ Շնուրը երգեր է հանգավորում, լրագրողները ինքնամոռացությամբ գրում են սյունակներ, նույնիսկ Քսենյա Սոբչակը էսսե է ստեղծագործում՝ նվիրված ուստրեներին:

Որկորի այս յուրահատուկ զորաշարժին անդրադարձել է կինոռեժիսոր և հասարակական գործիչ Նիկիտա Միխալկովը:

Օրերս նա ներկայացրել է իր հեղինակային ,,Բեսոգոն TV,, (,,Կատաղիահալած TV,,-խմբ) հեռուստահաղորդման նոր թողարկումը, որտեղ քննադատում է Քսենյա Սոբչակին և մեղադրում նրան գռեհիկ լինելու մեջ:

Մեջբերում անելով Սոբչակի ասած այն մտքից, որ Ռուսաստանում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), 8 անգամ պակաս է ամերիկականից, ռեժիսորը հարցնում է Քսենյային. ,,Դուք, Ֆուա-գռայի սիրահարներ, գոնե մեկ անգամ ինչ-որ բան ասե՞լ եք այդ մասին, բարձրացրե՞լ եք տագնապ, որ մեր գյուղատնտեսությունը շրջվել Է կողքի: Դուք գոնե մեկ անգամ հիշել ե՞ք կանգ առած գործարանների մասին, որոնցում ինքնաթիռների փոխարեն սկսել են պատրաստել կաթսաներ: Ինչ-որ բան դուք արե՞լ եք, որպեսզի այդպես չլիներ: Ռուբլյովկայի և Տվերսկայայի այդ փոքրիկ աշխարհում, միմյանց հետ խառնվելու ,,ստեղծագործող,, փոքրամասնության այդ փոքրիկ աշխարհում դուք երբևէ մտածե՞լ եք այն մարդկանց մասին, ովքեր ողջ կյանքում սովորել են պատրաստել հաստոցներ կամ մեքենաներ, ինքնաթիռներ կամ հրթիռներ, իսկ հետո ստիպված են եղել պարզապես ողորմություն խնդրել...,,:

Մինչև վերջ կարդալով «Սնոբ» անունը կրող պարբերականում տպագրված Քսենյայի գրած սյունակը, Միխալկովը նրան առաջարկում է այդ ելույթով հանդես գալ ռազմական գործողություններից տառապող Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների խաղաղ բնակչության, գործարանների և ֆերմաների բանվորների առջև:

,,Պատմել նրանց ուստրեների մասին, այն մասին, թե դուք որքան եք վշտացած: Պատմել ձեզ վրա հասած «դժբախտության», ձեր «ապերջանկության,, մասին, այն մասին, թե ինչով եք դուք ստիպված վճարում Ղրիմի համար: Այն մասին, որ դուք վախենում եք, որ կփակեն ձեր վիզաները և դուք չեք կարողանա ,,Մոսկվա-Ռիգա,, գնացքով թռչել ձեր երազանքների սահման,,:

Այդ ամենը Նիկիտա Միխալկովը ամփոփում է Ա.Պ. Չեխովից մեջբերմամբ, որով նա ներկայացնում է, թե ինչպիսի բնութագիր է տրվում Ռուսաստանի հասարակության մեջ այսօր տիրող վիճակին. ,,Գռեհիկություն: Զրնգուն գռեհիկություն,,. ,,Գռեհիկ է ֆուա-գռայի և ուստրեների պատրվակով տառապանքը և երկիրը դատապարտելը, որը պաշտպանվում է վիրավորական պատժամիջոցներից, պաշտպանում է իր ինքնիշխանությունը և մոբիլիզացվում է: Գռեհիկ է քննադատել մարդկանց, ովքեր Ղրիմում գիշեր, թե ցերեկ, այս 20 տարիների ընթացքում, գերակշիռ մեծամասնությամբ ձգտում և չէին հավատում, որ կկարողանան վերադառնալ Ռուսաստան: Այժմ վերադարձել են: Նայեք այդ դեմքերին այնտեղ՝ Ղրիմում: Գռեհիկ է, գռեհիկ է ելույթ ունենալ օկուպացված տարածքներում և ընդունել տեսք, որ դա հենց այնպես, հումանիտար օգնություն է: Ամեն ինչ տեսանելի է՝ դա գռեհիկ է: Գրել այս (ուստրեների մասին էսսեն-խմբ.)՝ գռեհիկ է,,:

Հաղորդագրության վերջում նշվում է, որ Քսենյա Սոբչակը խոստացել է պատասխանել Միխալկովին: Նա ասել է, որ հետաքրքրությամբ է դիտել ռեժիսորի ելույթը և անպայման կպատասխանի Նիկիտա Սերգեևիչին և ավելացրել է. ,,Ես ասելիք ունեմ,,: (Ն. Միխալկովի ելույթի տեսագրությունը՝ ռուսերեն՝դիտել )
    Դիտվել է 498 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455