Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժշտի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է երկօրյա սուգ

09.06.2014

Արգենտինացի հայտնի ռոք երաժիշտ Գուստավո Սերատին, ով համարվում է լատինամերիկյան ռոքի լեգենդը, մահացել է 55 տարեկան հասակում՝ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո: Երաժշտի մահվան կապակցությամբ Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները երկրում հայտարարել է երկօրյա սուգ: Այդ մասին ,, РИА Новости,,-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սարետին համաշխարհային հռչակի է հասել՝ հանդես գալով ,,Soda Stereo,, խմբի կազմում: Նա այդ համույթի երգիչը, կիթառիստը և հիմնական կոմպոզիտորն էր:

Երաժիշտը հաջողությամբ հանդես է եկել նաև որպես մենակատար: Նա թողարկել է 5 երաժշտական ալբոմ և բազմաթիվ ձայնագրություններ՝ այլ երաժիշտների հատ համագործակցելով:

Սարետին փորձեր է կատարել երաժշտական գրեթե բոլոր ժանրերում՝ սկսած էլեկտրոնային երաժշտությունից, վերջացրած՝ սիմֆոնիկ ստեղծագործություններով:

2010թ.-ին նա կաթված տարավ և դրանից հետո հայտնվեց կոմայում...

Երաժշտի հետ հրաժեշտի արարողությունը կայանում է Բուենոս-Այրեսում, երկրի օրենսդիր մարմնի շենքում: Նրան վերջին հրաժեշտ տալու են գալիս հազարավոր մարդիկ: Ըստ հաղորդագրության, սգո արարողությանը մասնակցել ցանկացողների հերթը ձգվում է Բուենոս-Այրեսի մի քանի թաղամասերով:
    Դիտվել է 479 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166