Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ-վրացական կինոփառատոնը մեկնարկել է ,,անիվների վրա,,

09.08.2014

Սեպտեմբերի 5-ին մեկնարկեց ,,Հայաստան-Վրաստան,, կինոէքսպրես նախագիծը: Այդ մասին ,, gaiff.am,, -ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման նախաձեռնությունների շրջանակում իրականացվող այս նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել ,,Ոսկե ծիրան-2014,, Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, դեռ հուլիսի 17-ին: Այն անցկացվում է ,,Փառատոն անիվների վրա,, (Հյուր փառատոն) ձևաչափով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի՝ Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, իսկ Վրաստանում՝ Թբիլիսի, Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, քաղաքներում:

Միջոցառումը նպատակ ուն կինոմշակույթի բարձրորակ նմուշները հասանելի դարձնել երկու եղբայրական ժողովուրդներին և արվեստի այդ ժանրը ծառայեցնել նրանց միջև երկխոսության ակտիվացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը, նաև տարբեր սոցիալական խավերին և հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվողներին ինտեգրել ընդհանուր և կարևոր մշակութային իրադարձություններին:

Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է ,,Ոսկե ծիրան,, կինոյի զարգացման հիմնադրամի և Վրաստանի ,,Պրոմեթևս,, կինոարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ,,Հայնրիխ Բյոլ.. հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ:

Նախագիծը կամփոփվի 2014 թ.-ի դեկտեմբերին՝ Թբիլիսիում:
    Դիտվել է 533 անգամ