Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զբոսնելու հնարավորություն 5 առաջատար բալետային խմբերի անդրկուլիսներում

09.09.2014

Աշխարհի հինգ առաջատար բալետային թատերախմբեր նախաձեռնել են աննախադեպ համատեղ համացանցային հեռահողորդում իրենց թատրոնների ետնաբեմերից (կուլիսներից): Այդ յուրահատուկ միջոցառումը բալետի սիրահարներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին: Նախագծի մասնակիցներն են Ավստրալիական բալետը, Մեծ թատրոնի բալետը, Լոնդոնի Արքայական բալետը, Կանադայի Ազգային բալետը և Սան-Ֆրանցիսկոյի բալետը: Այդ մասին Մոսկվայի Մեծ թատրոնի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,ԻՏԱՐ-ՏԱՍՍ,,-ին:

,, World Ballet Day live,, (,,Մեկ օր համաշխարհային բալատի ամենօրյա կյանքից,,) նախագծի շրջանակներում համացանցով ուղիղ կհեռահորդվի, թե ինչ է կատարվում այդ հինգ թատրոնների անդրկուլիսներում և փորձադահլիճներում:

Թատրոնների տարբեր աշխարհամասերում և տարբեր ժամային գոտիներում գտնվելը հնարավորություն կտա յուրաքանչյուր թատերախմբին հեռահողորդման ընթացքում ներկայացնել աշխատանքային ողջ օրվա ընթացքում՝ սկսած առավոտից մինչև աշխատանային օրվա ավարտը: Ցուցադրման էստաֆետը հերթականությամբ կփոխանցվի մեկ թատրոնից մյուսին: Առաջինը կսկսի Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բալետի խումբը, այնուհետև, ըստ ժամային գոտու հաջորդականության, նրան կփոխարինեն Մոսկվան, ապա՝ Լոնդոնը և Տորոնտոն: Համացանցային այս հետաքրքիր մարաթոնի եզրափակումը կկատարի Սան-Ֆրանցիսկոն:

Հանդիսատեսներին առաջարկվում է գրավիչ էքսկուրս բալետի արտիստների անդրկուլիսյան աշխարհ, որի մասին հանրությունն, իրականում, այնքան էլ շատ չի տեղեկացված: Այս հեռահողրդման շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ այդ իրականությանը, այլև համեմատել 5 հանրահայտ բալետային թատերախմբերի ներկայացումների նախապատրաստական աշխատանքների մեջ եղած ընդհանուրն ու յուրահատկությունները:

Տարբեր երկրների հանդիսատեսները կարող են ինտերակտիվ կապի մեջ մտնել պարողների, խորեոգրաֆների, մանկվարժների և թատերախմբի այլ անդամների հետ, հարցեր ուղղել նրանց ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ հնարավոր կլինի դիտողին առավել դուր եկած կադրերը, արդեն որպես տեսագրություն, առանձնացնել և տեղադրել համացանցում: Դրանից հետո խմբագիրները այդ հատվածներից հավաքված նյութը կմոնտաժեն և կդարձնեն ֆիլմ, որը կոչված կլինի ցուցադրելու պարի համաշխարհային ձգողական ուժը:

Ի դեպ, այս հեռահաղորդումը ,,YouTube,,-ի միջոցով ամբողջությամբ կկրկնվի: Այնպես որ, բոլոր ցանկացողները միջոցառումը սկզբից մինչև վերջ կարող են դիտել նաև համաշխարհային հոսթինգի այդ ձևաչափում՝ առանց որևէ փոփոխության:

Այս մտահղացման հեղինակը Թագավորական բալետն է, որը 9 ժամ տևողությամբ ուղիղ հեռահաղորդում անցկացրեց 2012թ.-ի մարտին՝ ,,YouTube,,-ում և ,,Guardian,, թերթի կայքում: Հավաքվեց 200 հազար դիտում: Իսկ եթե հաշվի առնենք հաջորդ դիտումները և կրկնակի այցերը, ապա հաղորդումը դիտողների թիվն, այսօր արդեն, անցնում է 2,5 մլն.-ից:
    Դիտվել է 958 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ