Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին զոհվել է իր վրա ընկած ծառի պատճառով

09.09.2014


Ամերիկացի դերասանուհի Մոլլի Գլինը մահացել է հիվանդանոցում, այն բանից հետո երբ նրա վրա ընկել է տապալվող ծառը: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,variety.com,,-ին:

Դեպքը կատարվել է սեպտեմբերի 5-ին, Չիկագոյում: Գլինը և իր ամուսինը հեծանիվ էին վարում, երբ հանկարծ փոթորիկ է սկսվում: Ուժեղ քամին տապալում է նրանց ճանապարի եզրին գտնվող ծառերից մեկը, որն էլ ընկնում է 46-ամյա դերասանուհու վրա՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Գլինը մահացել է պատահարի հաջորդ օրը:

Մոլլի Գլինը հայտնի էր ,,Չիկագոյի հրշեջները,, հեռուստասերիալում խաղացած դերով: Նա նաև խաղում էր Չիկագոյի մի շարք թատրոններում:

Բեմում նրա վերջին մարմնավորած կերպարը ,,Ուիրթեր,, թատրոնում էր: Ներկայացումը, որում հանդես էր գալիս Գլինը, ասես դժբախտ ճակատագրի հեգնանքով կոչվում էր ,,Մահվան պարը,,:

Դերասանուհին ուներ երկու որդի:
    Դիտվել է 427 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250