Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքային թատրոնի նոր խաղաշրջանն, ըստ էության, բացվել է գավառում

09.09.2014

2014-2015թթ.-երի թատերաշրջանը Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնն սկսել է շատ ավելի շուտ, քան դա կիրականացվի ըստ պաշտոնական օրացույցի՝ սեպտեմբերի 10-ին: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,ԻՏԱՐ-ՏԱՍՍ,,-ին:

Բանն այն է, որ օգոստոսի վերջերին, իր պատմության մեջ առաջին անգամ, այս թատրոնը մեկնեց ռուսական գավառներից՝ Բուրիաթիայի հանրապետություն, և հանդես եկավ տեղի՝ Ուլան-Ուդեի թատերասերների առջև: Սեպտեմբերի 1-7-ին, մեկշաբաթյա ժամկետում, վախթանգովցիները ցուցադրեցին իրենց լավագույն 8 ներկայացումները, որոնցում, ընդհանուր առմամբ, ընդգրկած են թատերախմբի գրեթե ողջ անդամները: Գլխավոր դերերում հանդես են եկել Վասիլի Լանավոյը, Լյուդմիլա Մաքսակովան, Իրինա Կուպչենկոն, Սերգեյ Մակավեցկին և մյուս հանրաճանաչ և վաստակաշատ արտիստները:

Վախթանգովցիները իրենց ներկայացումները խաղացել են Խոցա Նամսարաևայի անվան դրամայի ակադեմիական և Բեստուժևի անվան ռուսական դրամատիկական թատրոնների բեմահարթակներում: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 13 ներկայացում, որոնց թվում ,,Աննա Կարենինա,,-ն, ,,Քեռի Վանյա,,-ն, ,,Մեդեա,,-ն, ,,Իմ լռին հայրենիք,,- համերգ-ներկայացումը և այլն:

,,Նոր թատերաշրջանի առաջին ներկայացումները տնից դուրս, դա լրացուցիչ լարվածություն է, ինքնամոռացում: Շատ լավ սկիզբ է,, ,-ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:

Վախթանգովյան թատրոնի նոր թատերաշրջանի նորություններից մեկն էլ այն է, որ 2015թ.-ի մարտին շարք կմտնի Փոքր դահլիճը:

Վերջում ավելացնենք, որ թատրոնը վաղը՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունենալիք իր նոր՝ 94-րդ թատերաշրջանի պաշտոնական բացումը կսկսի պրեմիերայով: Կներկայացվի Բոմարշեի հանրահայտ ,,Խելակորույս օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը,, կատակերգությունը՝ Վլադիմիր Միրզոևի բեմադրությամբ:
    Դիտվել է 1033 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ