Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վավերագրական կինոխցիկի թիրախն այս անգամ մեգապոլիսի առնետներն են

09.09.2014

Ամերիկացի փաստավավերագրողները կնկարահանեն ֆիլմ նվիրված Նյու-Յորքի առնետներին: Կինոժապավենի հիմքում ընկած կլինի Ռոբերտ Սելիվանի ,,Առնետներ. քաղաքի ամենատհաճ բնակիչների բնակության վայրի պատմության քննություն,, գիրքը: Նկարահանումները կիրականացնի ,, Dakota Group,, և ,, Submarine,, ընկերությունները: Այդ մասին ,,The Hollywood Reporter,,-ի տեղեկատվությունը հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,runyweb.com,,-ին:

Ինչպես հաղորդում է պարբերականը, ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015թ.-ի սկզբներին: Ֆիլմի թողարկման ժամկետը դեռ չի հրապարակվում: Նյու-Յորքի առնետների մասին գրքի հեղինակ Սելիվանը ֆիլմի նկարահանումների ընթացքում հանդես կգա որպես խորհրդատու և նկարահանող խմբին կտրամադրի այդ թեմային վերաբերող, իր ձեռքի տակ գտնվող հարուստ արխիվը:

Կինոնկարի հիմնական հերոսների դերում հանդես կգան առնետ որսողները, աղբ հավաքողները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ուսանողները և գիտնականները: Հեղինակները ուշադրություն են դարձնելու ոչ միայն կրծողներին վերաբերող զանազան փաստերի, այլև Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, և Հոլանդիայից ժամանած նավերից ԱՄՆ տարածք մուտք գործելու կրծողների միգրացիայի պատմության վրա: Քաղաքի այն շրջանները, որտեղ առնետները առավել ստվար քանակով են բնակվում, նույնպես կներկայացվեն կինոնկարում:

,,The Hollywood Reporter,,-ը տեղեկացնում է նաև, որ Նյու-Յորքում, որոշ փորձագիտական տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ բնակվում է ավելի քան 8 մլն կրծող և նրանք արագ բազմանում են:
    Դիտվել է 459 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163