Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկատերինբուրգում հայ կոմպոզիտորի անունով փողոց կանվանակոչվի

09.10.2014


Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հավանական է, որ փողոց անվանակոչվի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի անունով: Այդ մասին հայտարարել Ուրալում 2015 թ.-ի սեպտեմբերի 11-18-ին կայանալիք Ռուսաստանի 3-րդ սիմֆոնիկ հավաքի շրջանակներում նախատեսված ,,Ավետ Տերտերյանի ժամանակը,, հատուկ նախագծի համակարգող Լև Շուլմանը:

Նա ասել է, որ իրենք հանդես են եկել այդ քաղաքում կես տարուց ավելի ապրած Ավետ Տերտերյանի տուն թանգարանը բացելու և տան պատին համապատասխան հուշաքար դնելու նախաձեռնությամբ: Այդ մասին ,,ԻՏԱՐ-ՏԱՍՍ,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Շուլմանը նաև տեղեկացրել է, որ թանգարանի կոնցեպցիան այժմ Ուրալի գեղարվեստաճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Լեոնիդ Սալմինի ղեկավարությամբ մշակում են ուսանողները: Նա նաև տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ հայ կոպոզիտորի անունը կկրի Եկատերինբուրգի ,,Ակադեմիական,, միկրոշրջանում այժմ կառուցվող փողոցներից մեկը:

Իսկ Ռուսաստանի 3-րդ սիմֆոնիկ հավաքի ժամանակ ,,Ավետ Տերտերյանի ժամանակը,, հատուկ ծրագրի շրջանակներում Սվերդլովսկի ֆիլհարմոնիայում Յարոսլավլի ակադեմիական նահանգապետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի ռուս մեծ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենկուն նվիրված 5-րդ սիմֆոնիան: Նույն մջոցառման շրջանակներում, այս անգամ արդեն Ուրալի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, կհնչեցվի նաև հայ կոմպոզիտորի 3-րդ սիմֆոնիան:

Բացի այդ, միջոցառման ընթացքում նախատեսված է նաև ֆիլմերի ցուցադրություն, որոնց երաժշտության հեղինակը Տերտերյանն է, ինչպես նաև կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսների կազմակերպում, կլոր սեղանների անցկացում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը (1929-1994թթ.) հայ-խորհրդային կոմպոզիտոր և մանկավարժ է: Նա 8 սիմֆոնիաների, երկու օպերաների (,,Կրակե օղակ,, , և ,,Երկրաշարժ,,) , ,, Ռիչարդ 3-րդի մենախոսությունները,, բալետի, կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է: Նա երաժշտություն է գրել նաև վավերագրական և գեղարվեստական կինոնկարների համար: 1992-1993 թթ.-երին Ուրալի կոնսերվատորիայում վարում էր ,,վարպետաց դասեր,,:

Ավետ Տերտերյանը վախճանվել է Եկատերինբուրգում, հուղարկավորված է Երևանում:
    Դիտվել է 417 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387