Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիտանիայում հայտնաբերել են Սթոունհենջի նման ևս մեկ կառույց

09.11.2014

Հնագետները Բրիտանական կղզիներում գտնվող Սթոունհենջից մոտ 3 կմ հյուսիս-արևելք հայտնաբերել են հայտնի հուշարձանին շատ նման ևս մեկ կառույց: Այդ մասին ,,independent.co.uk,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Օգտագործելով հզոր գեոռադար, որը կարող է նկարահանել հողի ընդերքը մինչև 4 մետր խորությամբ, գիտնականները հայտնաբերել են 50 զանգվածեղ քարեր, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը մոտ 3 մ է, իսկ լայնությունը՝ 1,5 մ: Այդ քարերը գետնի տակ գտնվում են ուղղահայաց, ինչպես Սթոունհենջի քարերը և ոչ թե հորիզոնական դիրքով:

Ըստ գիտնականների նոր հայտնաբերված մեգալիթները ձևավորել են 300 մետրանոց գիծ և դասավորված են եղել Դարրինգ-Ուոլս կոչվող հողե հարթակի (հենջի) պարագծով: Ենթադրվում է, որ այդ քարերը այստեղ են բերվել մոտ 2500 տարի առաջ: Հավանաբար դրանք ձևավորել են ծիսական ,,արգելապատնեշի,, հարավային մասը, որը ձևով հիշեցրել է ,,C,, տառը: Հետագայում արգելապատնեշը ապամոնտաժվել է:

Մասշտաբային հետազոտություններից հետո Սթոունհենջի հարևանությամբ հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ 17 ծիսական կառույցներ և ստեղծել են տեղանքի եռառափ քարտեզը: Գիտնականները համոզված են, որ այս հուշարձանը խոշոր կրոնական համալիրի մաս է և ոչ թե առանձին կառույց և այստեղ եղել է նաև սրբավայր, զոհաբերությունների և թաղումների վայրեր և այլ կառույցներ:

Այս հնագիտական աշխատանքի և դրա արդյունքների մասին ,,BBC,,-ն նկարահանել է ,,Սթոունհենջ գործողությունը: Ի՞նչ կա թաքնված հողի տակ,, վերնագրով վավերագրական կինոնկարը, որի պրեմիերան պետք է կայանա այսօր՝ սեպտեմբերի 11-ին:

Սթոունհենջ մեգալիթյան կառույցը, որը գտնվում է Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա, ենթադրվում է որ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջի և 3-րդ հազարամյակի սկզբի կառույց է: Այն ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության կառույցների ցուցակում:
    Դիտվել է 713 անգամ