Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները շնորհավորել են նշանավոր երաժշտին

09.12.2014


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վլադիմիր Սպիվակովին 70-ամյակի առթիվ: Այդ մասին ,,ԻՏԱՐ-ՏԱՍՍ,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Պուտինը դիմելով նշանավոր երաժշտին, մասնավորապես նշել է. ,,Դուք իրավամբ մտնում ենք ժամանակակից արվեստի նշանավոր վարպետների աստղաբույլի մեջ: Ինքնատիպ կատարողական շնորհքը, ներքին հարուստ մշակույթը և երաժշտության բնական զգացողությունը Ձեր յուրքանչյուր բեմելը դարձնում են ստեղծագործության իսկական տոն, դրական հզոր էներգիայի աղբյուր,,:

Սպիվակովին իր շնորհավորանքներն է հղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը մասնավորապես գրել է. ,,Ձեր ստեղծագործական ճանապարհը ներշնչում է երկրպագուների լայն շրջանակների և երիտասարդ սերնդի համար հանդիսանում է օրինակ: Ձեր արվեստը սիրում և գնահատում են նաև մեր երկրում, որտեղ վաղուց Ձեզ համարում են ոչ թե հյուր, այլ հարազատ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին,,:

ՀՀ նախագահը նաև նշել է, որ երաժշտի բազմամյա բարեգործական և մանկավարժական գործունեությունը՝ ուղղված պատանի տաղանդների օժանդակությանը, անկասկած ,,նպաստում է շարունակելու այն ավանդները,, որոնք Սպիվակովը հիմնել է երաժշտական մշակույթի զարգացման գործում:
    Դիտվել է 526 անգամ