Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

,,Լոռի, իմ սեր, իմ թախիծ,,-ն այս անգամ կներկայանա որպես արձակ խոսք

09.13.2014

Սեպտեմբերի 14-ին Լոռու մարզի Սարահարթի մշակույթի պալատի փոքր դահլիճում կկայանա ,,Լոռի, , իմ սեր, իմ թախիծ,, խորագրով երկրորդ գրքի շնորհանդեսը: Այդ մասին ,,ankyun3.am,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Գիրքը լույս է տեսնում լրագրող Անահիտ Գևորգյանի նախաձեռնությամբ, ով հիշատակելով հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի խոսքերը՝ նշում է, որ մենք ,,մի ժամանակաշրջան ենք ապրում, երբ..., ...փրփուրը ջրի երես է բարձրացել: Ես աշխատել եմ այդ փրփուրը մի կողմ հավաքել, որ հատակը երևա,,: Իսկ փրփուրից ազատված խորխորատներում Անահիտ Գևորգյանը տեսել է ,,այս ձորի (Լոռիի-խմբ.) պատմության մեջ հետք թողած մարդկանց,,, որոնց էլ ի մի է բերել և ներկայացրել ամբողջական գրքով:

Նշենք, որ սկզբում ծնվել է ,,Լոռի, , իմ սեր, իմ թախիծ,, խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որն, արդեն, տարիներ շարունակ, շատերի համար սեղանի գիրք է դարձել:

Եվ ահա Անահիտ Գևորգյանը մատուցում է նոր անակնկալ: Վաղը նա կներկայացնի արդեն ծանոթ, նաև՝ գրասեր հասարակությանը առջև առաջին անգամ հանդես եկող լոռեցի գրողների արձակ գործերի նույնանուն՝ ,,Լոռի, , իմ սեր, իմ թախիծ,, խորագրով ժողովածուն:
    Դիտվել է 975 անգամ