Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատերաշրջանում Մեծ թատրոնում կկայանա 9 պրեմիերա

09.13.2014

Մոսկվայի Մեծ թատրոնը, որը սեպտեմբերի 14-ին ,,Բորիս Գոդունով,, օպերայով կբացի իր 239-րդ թատերաշրջանը, հանդիսատեսի համար պատրաստել է 9 պրեմիերային ներկայացումներ: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ռուսական մի շարք լրատվամիջոցների:

Օրինակ, ,,РИА Новости,,-ն տեղեկացնում է, որ առաջին պրեմիերային, ի պատիվ ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու, կներկայացվի նրա ,,Օռլեանի կույսը,, օպերան: Նշենք, որ ռուս և համաշխարհային հասարակույթունը պատրաստվում է նշելու նշանավոր երաժշտի 175-ամյակը և Մեծ թատրոնի բեմադրությունը դիտարկվում է այդ հոբելյանի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ պրեմիերային ներկայացումների ցանկը կազմված է այնպես, որ հնարավորինս հաշվի է առնվել հանդիսատեսների թե տարիքային կազմը և թե բազմազան ճաշակների ու գեղագիտական պահանջների բավարարման կարևորությունը:

Փոքրահասակ հանդիսատեսներին նոյեմբերին թատրոնի ,,Նոր,, բեմում սպասվում է հանդիպում ,,Ձյունե թագուհու հետ, իսկ դեկտեմբերին այդ նույն բեմահարթակում տեղ կգրավի նաև Վերդիի ,,Ռիգոլետոյի,, ժամանակակից ընթերցումը: Ի դեպ, այդ ներկայացումը բեմադրվել է ,,Էքս-ան-Պրովանսե,, փառատոնի հետ համատեղ:

Դեկտեմբերին ֆրանսիացի գործընկերների հետ Մեծ թատրոնը կներկայացնի նաև Չայկովսկու ,,Պիկովայա դամա,,-ն, իսկ ավելի ճիշտ, այդ ներկայացման Փարիզի օպերայի տարբերակը, որը բեմադրել է Լև Դոդինը, պարզապես, կփոխադրվի Մեծ թատրոն:

Մոսկվացի հանդիսատեսներին սպասվում է ,,հանդիպում,, Մոցարտի հետ՝ հանրահայտ ,,Ֆիգարոյի ամուսնության,, ժամանակ և Յուրի Գրիգորևիչի հետ, նրա ,,Լեգենդ սիրո մասին,, բալետային ներկայացումը դիտելու համար:

Այս թատերաշրջանի ծրագրերի շրջանակներում Մեծ թատրոնում կստեղծվի և նշանավոր ռեժիսոր Դեկլան Դոնելլանը կբեմադրի շեքսպիրյան ,,Համլետի,, խորեոգրաֆիկ տարբերակը, որի համար երաժշտական հիմք կհանդիսանան Դմիտրի Շոստակովիչի երկու սիմֆոնիաները:

Ավելացնենք, որ բալետային պրեմիերաների ցանկում տեղ է գտել նաև ,,Խելքից պատուհասը,, ներկայացումը, որի բեմելը նախատեսված է 2015թ.-ի հուլիս ամսին:
    Դիտվել է 974 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ