Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օսկարակիր դերասանը հաճույքով է նկարահանվել Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

09.15.2014


Ամերիկացի դերասան Էդրիան Բրոուդին հայտարարել է, որ շատ է ցանկանում բեմադրել Չեխովի պիեսներից որևէ մեկը և խաղալ ռուսական դասական գրականության հերոսներից որևէ մեկին: Այդ մասին ,,Риа Новостибб-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

,,Որպեսի խաղաս թատերական ներկայացման մեջ, նախապատրաստվելու համար պահանջվում ծախսել չափազանց շատ ժամանակ, իսկ ես այժմ իմ բոլոր ուժերը կենտրոնացրել եմ կինոյի վրա:
Կան նախագծեր, որոնցում հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր և ռեժիսոր: Գուցե մի օր մենք կբեմադրենք Չեխովից ինչ-որ մի բան,, , ասել է Բրոուդին, ով այսօր գտնվում է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, որտեղ ընթանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների 12-րդ միջազգային կինոփառատոնը:

Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջանի ,,մայրաքաղաքում,, ,,Միջորեական,, անունը կրող այս կինոստուգատեսն անցկացվում է սկսած 2003 թ.-ից: Այն միշտ էլ, մրցույթի մասնակիցների հետ մեկտեղ, հյուրի կարգավիճակով, ընդունել է համաշխարհային մեծության աստղերի: Այս տարի այպիսի պատվավոր հյուրերից են Էդրիան Բրոուդինը և Մայքլ Մեդսենը:

Կայացած մամլո ասուլիսում Բրոուդին շատ բարձր է գնահատել ռուսական թատրոնի և կինոյի ներդրումը համաշխարհային արվեստի զարգացման մեջ: Նա վերջերս նկարահանվել է ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ,,Գողություն ամերիկյան ձևով,, ֆիլմում: Նա նշել է, որ իր համար հետաքրիքիր և հաճելի էր աշխատել այդ ռեժիսորի թիմում: ,,Ինձ դուր է գալիս խաղալ բարդ դերեր, որոնց մեջ տեղ կա նաև հումորի, ողբերգության և դրամայի համար,,,- ասել է ֆիլմում կատարած իր աշխատանքի մասին ամերիկացի դերասանը:

Էդրիան Բրոուդին ամերիկյան հայտնի դերասան է, ռեժիսոր և սցենարիստ է: Նա արդեն նկարահանվել է ամենատարբեր ժանրի ավելի քան 50 ֆիլմերում: Բրոուդիին համաշխարհային համբավ բերեց Ռոման Պոլանսկու ,,Դաշնակահարը,, կինոնկարը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսին: Այդ դերակատարման համար դերասանն արժնացել է Ամերիկյան կինոակադեմիայի ,,Օսկար,, մրցանակի:
    Դիտվել է 513 անգամ