Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոռեժիսորը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ամերիկյան ֆիլմերի նկատմամբ

09.17.2014


Ամերիկյան կինոն պետք է արգելվի Ռուսաստանի կինոթատրոններում, կարծում է «Վարպետը և Մարգարիտան» և «Վաղը եղել է պատերազմ» կինոնկարների ռեժիսոր Յուրի Կարան: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ Կարայի, այդ արգելքը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նա նաև ենթադրել է, որ նման արգելք մտցնելը պատճառ կդառնա, որպեսզի Հոլլիվուդը ճնշում գործադրի Օբամայի վրա և նա չեղյալ համարի պատժամիջոցները:

Մյուս կողմից ռեժիսորը վստահ է, որ արգելքը կգործի ի նպաստ ռուսական կինոյի, քանի որ դա առավել մեծ ասպարեզ կբացի կինոթատրոններում ռուսական ֆիլմերի ցուցադրության համար:
    Դիտվել է 415 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105