Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարձույթ է դուրս բերվում «Նիմֆոմանուհու» ռեժիսորական լրիվ տարբերակը

09.17.2014


«Նիմֆոմանուհի» էրոտիկ դրամայի Լարս ֆոն Թրիերի ռեժիսորական տարբերակը կստանա վարձույթի թույլտվություն: Այդ մասին «The Hollywood Reporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru«-ին:

Կինոնկարը կցուցադրվի Հյուսիասային Ամերիկայում և 5 եվրոպական երկրներում՝ Իսպանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Չեխիայում և Դանիայում: Կինոժապեվենի տևողությունը կազմում է հինգ ու կես ժամ:

Ավելի վաղ այս կինոնախագիծը բաժանվել էր երկու հատվածի և այդ ձևով ներկայացվել էր տարբեր փառատոներում և շատ երկրների վարձույթներում:

Ֆիլմի սյուժեի հիմքում ինքնահռչակ Նիմֆոմանուհի Ջոի ներկայացրած պատմությունն է իր կյանքի մասին: Գլխավոր դերը կատարում է Շարլոտա Գեյնսբուրգը:

Դեռ միայն խոսելով ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին՝ ֆոն Թրիերը հայտարարել էր, որ ինքը պիտի աշխատի «պոռնոյի» ժանրով: Արդյունքում՝ «Նիմֆոմանուհի»-ն գոյություն ունի երկու տարբերակով՝ առավել «կոշտ», որի մոնտաժը կատարել է ինքը՝ ռեժիսորը, և համեմատաբար «փափուկ», որը պատրաստել են պրոդյուսերները՝ ֆոն Թրիերի համաձայնությամբ, բայց ոչ մասնակցությամբ:

Տարբեր երկրներում վարձույթի էր հանվել «Նիմֆոմանուհու» համեմատաբար «թեթև» տարբերակը: Ֆիլմի «կոշտ» տարբերակի առաջին մասի պրեմիերան տեղի ունեցավ 2014թ.-ի փետրվարին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնում:
    Դիտվել է 452 անգամ