Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկյան ֆիլմերի արգելման դեպքում, բոլոր կինոթտրոնները կփակվեն

09.18.2014

Ռուսաստանում ամերիկյան կինոների վարձույթի զգալի սահմանափակման կամ արգելման վերաբերյալ ռեժիսորներ Յուրի Կարայի և Ստանիլավ Գովորուխինի կողմից նախօրեին արված առաջարկությունը կսպանի հայրենական կինոթատրոնները, կարծում են ռուսաստանցի պրոդյուսերները, կինովարձույթով զբաղվողները և մշակույթի նախարարության փորձագետները: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գործակալությունը մեջբերում է պրոդյուսեր Սերգեյ Սելյանովի խոսքը, ով ասել է, որ եթե այդ գաղափարը իրականացվի, ապա «կինոթատրոններն անմիջապես կփակվեն և դա կլինի 100 տոկոսով»: Պրոդյուսերն ընդգծել է, որ այդ պարագայում, պարզապես տեղ չի լինի ցուցադրել նաև «Ռուսական կինոնկարները, որոնց մասին տարփողում է Կարան»:

Սելյանովի ասելով, խորհրդային տարիներին ամերիկյան կինոնկարները գործնականում կինոթատրոններ չէին հասնում: Ըստ նրա, «միջինը վարձույթ էր դուրս գալիս 50 խորհրդային ֆիլմ և 6 ամերիկյան»: Սակայն այն ժամանակ, ընդգծել է նա, այլ տնտեսական պայմաններ էին, կինոթատրոնները մասնավոր չէին:

«Ամերիկյան կինոյի ցուցադրությունը մասնակիորեն կրճատելու գաղափարը անընդհատ սավառնում Է օդում, սակայն ռուսաստանցի պրոդյուսերները և ֆիլմերի վարձույթով զբաղվողները դեմ են այդպիսի նախաձեռնություններին»,-հայտարարել է Սելյանովը:
    Դիտվել է 424 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182