Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Վարշավեր. «Վերադարձի տոմսերն արդեն գնված են»

09.19.2014

Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հաջողությամբ ենթարկվել է վիրահատության և սեպտեմբերի 30-ին կվերադառնա Մոսկվա: Այդ մասին թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Երկու օր առաջ վիրահատվել է նրա կոնքա-ազդրային հոդը: Բժշկական այդ գործողությունը կատարվել է հաջող: Մարկ Անատոլևիչը իրեն հիանալի է զգում: Նա լավատեսությամբ է լցված և պատրաստ է անցնել աշխատանքի: Նրա վերադարձի տոմսերն արդեն գնված են»,- ասել է Վարշավերը:

Թատրոնի տնօրենը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին մոտ «Լենկոմ»-ի գեղարվեստական ղեկավարը հավանաբար կսկսի իր նոր բեմադրության՝ «Վալպուրգյան գիշերներ»-ի փորձերը:
Զախարովը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց, այն բանից հետո, երբ անհաջող վայր էր ընկել իր տան լոգասենյակում: Մոսկվայում անհրաժեշտ բժշկական սպասարկում ստանալուց հետո, նրան տեղափոխել էին Գերմանիա՝ Մյունխենի հիվանդանոցներից մեկը::
    Դիտվել է 394 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171<