Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նիկիտա Միխալկովի ֆիլմի նեգատիվները կորել են Փարիզ-Հռոմ ճանապարհին

09.23.2014


1998Թ.-ի արտադրության «Սիբիրյան սափրիչ» ֆիլմի հեռուստատեսության համար հատուկ մոնտաժված տարբերակը, որը պետք է շուտով ցուցադրվեր կապույտ էկրաններով, կորել են: Այդ մասին ֆիլմի հեղինակ Նիկիտա Միխալկովի տարածաց տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ մասին ֆիլմի ռեժիսորը հայտարարել է Յարոսլավլ քաղաքում իր կողմից անցկացված «վարպետաց դասերի» ժամանակ: «Դա ողբերգություն է, դա սարսափելի տխուր է: Մենք մոնտաժել ենք հեռուստատեսության համար հատուկ տարբերակ, հիանալի, մի տեսակ ուրախ... Սակայն նեգատիվները կորել են: Դրանք Փարիզից տանում էին Հռոմ և դրանք կորել են»,-ասել է Նիկիտա Միխալկովը:

Նա չի նշել թե երբ է այդ դեպքը տեղի ունեցել, բայց ասել է, որ իրենք նույնիսկ « ինտերպոլն են ոտքի հանել», սակայն կինոժապավենն անհետացել է: «Հնարավոր է, որ այդ տուփերը ինչ-որ տեղ դրված են և մեր վրա հիմա ծիծաղում են»,- ասել է Միխալկովը:

2000 թ-ին «Սիբիրյան սափրիչ»-ի հեղինակները գրականության և արվեստի գծով պարգևատրվել են Ռուսաստանի պետական մրցանակով: Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Ջուլիա Օրմոնդը, Օլեգ Մենշիկովը, Ալեքսեյ Պետրենկոն, Ռիչարդ Հարրիսը և Վլադիմիր Իլյինը:
    Դիտվել է 566 անգամ