Եթե Թուրքիան կապ չունի, ապա պետք է դատապարտի09.24.2014
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ: Այդ մասին «panorama.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեյր էզ Զորն անապատ է, որը դարձել է մեկուկես միլիոն հայերի համար մահվան ճանապարհ, ովքեր զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ Ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչև այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,- գրել է Վ. Սարգսյանը: (Դիտել տեսագրությունը)
Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման կապակցությամբ հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որտեղ մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից: Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:
Տեղի ունեցածն անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ և ի դերև հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաև միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի »