Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է կինոռեժիսոր Անատոլի Էյրամջանը (Տեր-Գրիգորյանը)

09.24.2014


Այսօր, սեպտեմբերի 24-ին, ԱՄՆ –ի Մայամի քաղաքում կյանքի 78-րդ տարում մահացել է կինոռեժիսոր Անատոլի Էյրամջյանը: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը;

Անատոլի Էյրամջանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) ծնվել է 1937 թ.-ի հունվարի 3-ին՝ Ադրբեջանում: 1961 թ.-ին նա ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը: 1972 թ.-ին ավարտել է Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Նա բազմաթիվ սցենարների հեղինակ է, իսկ 1989 թ.-ից սկսել է սեփական սցենարներով ֆիլմեր նկարահանել:

Նրա հայտնի կինոնկարները հիմնականում մեծ էկրան են բարձրացել 90-ականների ընթացքում: Այդ ֆիլմերից են «Իմպոտենտը», «Կնամոլը», «Գեղեցիկ կանանց կենացը», «Փեսցուն Մայամիից» և էլի մի շարք ֆիլմեր: 1995 թ.-ին լույս ընծայվեց նրա «Կնամոլը և մյուս կատակերգությունները», ապա «Աշխարհից թելի վրայով», «Տկլորին՝ վերնաշապիկ» գրքերը:

Անատոլի Էյրամջանը 1992 թ.-ին ձևավորված «Նոր Օդեոն» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր:

2005թ.-ին տեղափոխվել և մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում:
    Դիտվել է 391 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697