Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հոգևոր առաջնորդի հակաարվեստը քայքայում է մարդու անհատականությունը

09.25.2014

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը վստահ է, որ մարդկային ինքնադրսևորման բոլոր ձևերը չեն, որ պետք համարվեն «մշակույթ» և «արվեստ»: Ըստ նրա, կան ստեղծագործությունների տեսակներ, որոնք քայքայում են մարդկային անհատականությունը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:

Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը Մոսկվայի «Քրիստոս Փրկիչ» եկեղեցում նախօրեին հանդիպել է ուղղափառ զանգվածային լրատվամիջոցների «Հավատ և բառ» խորագիրը կրող 6-րդ միջազգային փառատոնի մասնակիցներին: Պատրիարքը նշել է, որ «Կան մշակույթի ձևեր, որոնք այն մարդկանց մեջ, ում հետ դժվար է հաշտության հասնել, առաջացնում են բացասական տրամադրություններ: Մեզ սովորեցնում են ժամանակակից մշակույթի ինչ-որ ցնցումային եղանակների , ցուցադրում են ինչ-որ սարսափելի բան, սակայն պատահում է մարդկանց խումբ, ովքեր հանկարծ սկսում են ծափահարել»: Իսկ ով չի հասկանում այդպիսի ձևաչափերի «արվեստը», նրան համարում են «Հետամնաց» մարդ:

Պատրիարքը կարծում է, որ չպետք է հաշտվել այն բանի հետ, «երբ մեզ վարժեցնում են ինչ-որ զզվելիությունների, հիմարությունների՝ արվեստի անվան տակ»: «Արվեստն առաջին հերթին գեղեցիկի արտահայտություն է, այն հարմոնիայի արտահայտություն է և հենց այդ օրենքն է դրված ամբողջ աշխարհաստեղծման հիմքում»,-նշել է նա և ավելացրել, որ այդ սկզբունքով չստեղծվածը պարզապես կեղծ է և «հակաարվեստ», իսկ դրա «նպատակը ոչ թե մարդկային անհատականությանը բարձրացնելն է, այլ՝ քայքայելը»:
    Դիտվել է 431 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165