Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինեմատոգրաֆում թիվ մեկ իսպանացին դարձավ 65 տարեկան

09.25.2014

Իսպանիայի թիվ 1 ռեժիսորը համարվող Պեդրո Ալմոդովարը այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դարձավ 65 տարեկան: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նրան համարում են Գոյայի աշակերտը, Բունյուելի ժառանգը, Լորկայի եղբայրը:

Համաշխարհային կինեմատոգրաֆիայում Ալմոդովարը հայտնի է, որպես հոգեբանական նուրբ մելոդրամայի վարպետ: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ երկու «Օսկարի»:

Պեդրո Ալմոդովարը ձևավորվել է ամերիկյան դասական կինոյի ազդեցությամբ: Նրան համաշխարհային հռչակ է բերել «Կինը ջղային խանգարման սահմանին» կինոնկարը: Այդ ֆիլմը արժանացել է 50 տարբեր մրցանակների:

Սկսած 90-ական թվականներից Ալմոդովարի յուրաքանչյուր նկարահանած կինոնկարը դարձել է նշանակալից թե կինոքննադատների և թե հանդիսատեսների համար. «Կենդանի մարմին», «Ամեն ինչ իմ մոր մասին», «Խոսիր նրա հետ», «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ»:

Իր ֆիլմերում ռեժիսորը շոշափում է սկանդալային և պրովակացիոն թեմաներ: Նրա հերոսները ծայրահեղ թշվառներն են և բոհեմի ներկայացուցիչներ: Ալմոդովարի ստեղծագործությունները ցնցում են և դառնում վիճաբանության նյութ, դրանք առաջացնում են հիացմունք և ատելություն, սակայն, բոլոր դեպքեռում ընդունվում են որպես գլուխգործոցներ:
    Դիտվել է 1034 անգամ