Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է խորհրդային էստրադայի էստոնացի աստղը

09.26.2014


Կյանքի 65-րդ տարում մահացել է Խորհրդային Միությունում հայտնի էստոնացի էստրադային երգիչ Յակ Յոալան:

Նա առողջական խնդիրներ ուներ սրտի հետ կապված և երկու անգամ սրտամկանի կաթված էր տարել:

Յակ Յոալան հայտնի դարձավ այն բանից հետո, երբ խորհրդային հեռուստատեսությամբ 1979 թ-ի ամանորի նախօրեին կայացավ «Հունիսի 31» երաժշտական ֆիլմի պրեմիերան: Այդ կինոնկարում երգիչը շատ վառ և յուրօրինակ ոճով կատարում է մի քանի երգ:

Յակ Յոալան կատարյալ տիրապետում էր մի քանի երաժտական գործիքների և սեփական երգերի ստուդիական ձայնագրությունների ժամանակ հաճախ էր կատարում դաշնամուրի, ֆլեյտայի, կիթառի կամ հարվածային գործիքների պարտիաները:

Էստրադայից հեռանալուց հետո նա Տալլինի երաժշտական ուսումնարանում կիթառի դասեր էր տալիս, իսկ 2000 թ.-ին դարձավ էստոնացի երաժիշտների հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող միության համահիմնադիրներից մեկը:
    Դիտվել է 415 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179