Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսպանական կինոն «Օսկար-2015»-ում կներկայացնի Դավիդ Տրուեբեի նոր ֆիլմը

09.26.2014

«Լավագույն արտասահմանյան կինո» անվանակարգում 2015թ.-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար պայքարում իսպանական կինոն կներկայացնի ռեժիսոր Դավիդ Տրուեբեի «Փակած աչքերով թեթև ես ապրում» ֆիլմը: Իսպանիայի կինոյի ակադեմիայի այդ որոշման մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ ժապավենը, որ, արդեն, աչքի է ընկել Իսպանիայի կինեմատոգրաֆիայի գլխավոր՝ «Գոյա» մրցանակը նվաճելով, արդեն մեծ մասսայականություն է վայելում: Այն անգլերենի ուսուցչի մասին է, ով 1960-ականների Իսպանիայում իր դասընթացները անցկացնում էր «Beatles» նշանավոր համույթի երգերի օգնությամբ: Իմանալով որ լիվերպուլյան քառյակի երաժիշտներից մեկը՝ Ջոն Լենոնը իսպանական Ալմերիա քաղաքում ֆիլմ է նկարահանում, ուսուցիչը, որի դերը կատարում է դերասան Խավիեր Կամարան, մեկնում է այնտեղ, սակայն ճանապարհին հանդիպում է տնից փախած 16-ամյա մի անչափահաս տղայի և 21-ամյա աղջկա: Այս երեքը միմյանց հետ բարեկամանում են...

«Իմ համար այս ֆիլմը նկարելու հնարավորությունն իսկ, արդեն, մրցանակ է, իսկ մնացած ամեն ինչը ես ընդունում եմ որպես ճակատագրի պարգև»,- ասել է Տրուեբեն:

Նա շատ զգույշ է գնահատում իր ֆիլմի հնարավորությունները «Օսկար» նվաճելու հարցում:

«Իսպանական կինոն արդեն երկար ժամանակ է, ինչ չի ներկայացվել մրցույթի եզրափակչի մասնակիցների կազմում»,- ասել է նա, միաժամանակ հիշեցնելով, որ անցած տարիներին իսպանական 4 կինոնկարներ ստացել են այդ բաղձալի մրցանակը՝ Խոսե Լուիս Գարսիայի «Նորից սկսել», Ֆերնանդո Տրուեբեի «Գեղեցկության ժամանակաշրջան, Պեդրո Ալմոդովարի «Ամեն ինչ իմ մոր մասին» և Ալեխանդրո Ամենաբարայի «Ծովը ներսում» ֆիլմերը:

Ի դեպ, Դավիդ Տրուեբեի «Սալամինայի զինվորները» կինոժապավենը նույնպես 2003 թ.-ին առաջադրվել է «Օսկարի», սակայն եզրափակիչ չի հասել:

Կինոնկարի պրոդյուսեր Քրիստինա Ուէտեն հույս է հայտնել, որ այս անգամ Դավիդ Տրուեբեի բախտն ավելի կբերի:

    Դիտվել է 377 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391