Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմ այն մասին, թե ինչպես է կինոռեժիսորը պայքարել իշխանությունների դեմ

09.27.2014


Մոսկվայի վավերագրական կինոյի կենտրոնում «Ուղերձ մարդուն» կինոփառատոնի հատուկ ծրագրի շրջանակներում կկայանա ֆին ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Լեենա Կիլլելայնենի «Սոկուրովի ձայնը» ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Միայն այսօր՝ սեպտեմբերի 27-ին և միայն մեկ անգամ ցուցադրվող վավերագրական կինոնկարը ներկայացնում է հայտնի կինոռեժիսորի կյանքն իր իսկ ստեղծագործությունների միջոցով: Այն նաև անդրադառնում է կինոյի սոցիալական նշանակությանը, ընդհանրապես, արվեստի և արվեստագետի համընդգրկուն նպատակին:

Ֆին ռեժիսորը անձամբ կլինի այդ ցուցադրությանը ներկա և կպատմի Ալեքսանդր Նիկոլայի Սակուրովի հետ իր աշխատանքային համագործակցության և փորձի մասին: Այս միջոցառումն էլ համարվում է «Ուղերձ մարդուն» կինոփառատոնի գլխավոր իրադարձությունը:

«Այս ֆիլմը պատմում է հնարավոր ամեն ինչ Սոկուրովի ու նրա ստեղծագործության մասին, ինչպես է նա խորհրդային ժամանակներում պայքարել իշխանությունների դեմ և ինչ է տեղի ունենում այժմ»,- ասել Կիլլելայնեն ֆիննական «Yle» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի պետական կինոինստիտուտի շրջանավարտ Լեենա Կիլլելայնենի նոր աշխատանքը այսօրվա Ռուսաստանի մասին նրա իսկ մասշտաբային ծրագրի շարունակությունն է: Նախկինում նա նկարահանել է վավերագրական ֆիլմ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), Տուլայում, Սոլովեցկյան կղզիներում:
    Դիտվել է 415 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163