Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի հատուկ գնացքը հատել է Եվրոպա-Ասիա սահմանը

09.27.2014


Կինեմատոգրավիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, որտեղ սովորել են նաև հայ կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ներկայացուցիչներ, իր 95-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպել է յուրահատուկ ուսանողական կինոարշավ՝ Ռուսաստանի ողջ տարածքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ուսանողական կինոարշավն իրականացվում է հատուկ հարդարված գնացքով, որը սեպտեմբերի 27-ին հատել Է Եվրոպա-Ասիա սահմանը և ժամանել Եկատերինբուրգ:

Ուսանողները, դասախոսները, կինոինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտները պլանավորել և նախապատրաստել են ստեղծագործական և գեղարվեստական ծրագիր, որը կներկայացնեն իրենց ուրալցի հանդիսատեսներին:

Արշավի մասնակից, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալիա Արինբասարովայի ասելով ուսանողներն իրենց փորձերն անում են քաղաքից քաղաք տեղափոխվելու ժամանակ՝ գնացքում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին արվեստի ու կինոյի այս յուրահատուկ լաբորատորիա-գնացքը Եկատերինբուրգից կմեկնի Տյումեն:
    Դիտվել է 402 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167