Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ դրմատիկական թատրոնի վերանորոգման վրա ծախսվել է 7 մլրդ ռուբլի

09.27.2014

Պետերբուրգում վերականգնումից հետո բացվել է Գեորգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի պատմական շենքը: Այդ մասին «.interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Տոնն սկսվել է Մեծ դրամատիկական փողոցից, որը մեկ օրով ստեղծվել էր Ֆոնտանկա գետի ափին: Կայացած երթը գլխավորում էին թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ալիսա Ֆրեյնդլիխը և Օլեգ Բասիլաշվիլին:

Նորացված թատրոնի նորացված դուռը բացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին՝ այդ նպատակով հատուկ պատրաստված բանալիով:

Թատրոնի շենքի բացմանը ներկա է եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հրավիրել է Ալիսա Ֆրեյնդլիխին առաջինը հատել թատրոնի շեմը: Դերասանուհին դա արել է մի կատու գրկած:

Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի պատմական շենքի նորոգումն սկսվել է 2011 թ.-ին: Այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է 7 մլրդ ռուբլի:

Աշխատանքների ընթացքում վերակառուցվել և մասնակիորեն փոխել են բեմի և բեմադրական հարդարանքը, վերականգնվել է շենքի ճակատային հատվածը, հանդիսասրահը, ինտերիերի ընդհանուր ճարտարապետական-գեղարվեստական տարրերը, վերահարդարվել է փորձերի դահլիճը:

Գեղարվեստական ղեկավարի խնդրանքով հանդիսասրահում տեղադրվել է բեմ-տրանսֆորմեր, ինչպես նաև նորագույն լուսային և ձայնային սարքեր, իսկ դահլիճի ողջ պարագծով դրվել են տեսախցիկներ:

Թատրոնի շենքում հիմնովին վերանորոգվել են նաև Գեորգի Տովստոնոգովի աշխատասենյակը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի դիմահարդարանը և հայտնի «թիվ 9 դիմահարդարանը», որի առաստաղին իրենց ինքնագրերն են թողել 300- ից ավելի հայտնի մարդիկ, սկսած Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովից մինչև նկարիչ Մարկ Շագալը:

Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի պատմական շենքը կսկսի գործել վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից: Հենց այդ օրն էլ կնշվի Գեորգի Տովստոնոգովի ծննդյան 99-ամյակը, ով թատրոնը ղեկավարել է 33 տարի:
    Դիտվել է 1001 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ