Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները ստանում են մեկանգամյա հոնորար, իսկ պրոդյուսերները՝ մեծ շահույթներ

09.29.2014

Դերասանների միջազգային ֆեդերացիան (ԴՄՖ) դիմել է ՌԴ խորհրդարանին արագ հաստատել Պեկինյան համաձայնագիրը, որը թույլ կտա նրանց ստանալ շահույթներ այն ֆիլմերի օգտագործման դիմաց, որոնցում իրենք հանդես են գալիս: Այդ մասին տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով թատրոնի և կինոյի դերասանների անկախ արհմիության ղեկավար Դենիս Կիրիսին:

Համապատասխան որոշումը, որը շուտով կուղարկվի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ստորագրվել է սեպտեմբերի 26-ին՝ Փարիզում, ԴՄՖ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Այժմ այնպես է ստացվում, որ դերասանները, ում աշխատանքի շնորհիվ ֆիլմը ձեռք է բերում մասսայականություն, կինոնկարի նկատմամբ որևէ իրավունք չունեն: Պրոդյուսերները կարող են նրանց մասնակցությամբ ֆիլմերով դրամ վաստակել նաև ապագայում: Սակայն դերասանները դրանցից որևէ մասհանում չեն ստանում: Մեր շատ մեծ և հայտնի դերասաններ, անցնելով թոշակի հաշվում են իրենց մանրադրամները, իսկ այդ նույն ժամանակ նրանց մասնակցությամբ ֆիլմերը շարունակում են հեռարձակել հեռուստատեսությամբ»,- նշել է Կիրիսը:

Հիմա ֆիլմերի հեղինակային իրավունքները, ինչպես և այդ ֆիլմերի վարձույթից ստացվող շահույթները կենտրոնացված են պրոդյուսերների ձեռքերում: Տոմսերի վաճառքը ծածկում է պրոդյուսերների ծախսերը, որոնք նրանց կողմից կատարվել են ֆիլմի ստեղծման նպատակով: Բեմադրող-ռեժիսորը, սցենարիստը, դերասանները, կասկադյորները և մյուս ստեղծագործական աշխատանք կատարողները վարձատրվում են միանգամյա հոնարարով:

Ռուսաստանի մշակույթի նախարարությունում պարզաբանել են, որ իրենց գերատեսչությունը և Ռուսաստանի պատենտավորման կազմակերպությունը (Ռոսպատենտը) նպատակահարմար են համարում, որ իրենց երկիրը միանա Պեկինի համաձայնագրին, սակայն դրա համար անհրաժեշտ է նույնականացնել քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածները:

«ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխություններից հետո, կարելի է պնդել, որ այն համապատասխանում է Պեկինի համաձայնագրին, որից հետո հնարավոր կլինի հաստատման համար պատրաստել համապատասխան փաստաթղտերի փաթեթը»,-նշել են մշակույթի նախարարությունում:

Իր հերթին Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության համանախագահ, «Ամեդիա» կինոընկերության նախագահ Ալեքսանդր Ակոպովը ասել է, որ իրենց արտադրական ծախսերը ծածկող ռուսական կինոնկարները շատ փոքրաթիվ են: Նա հայտարարել է, որ ոչ կայուն կինոոլորտից մասհանումներ կատարելու պահանջը դեռ վաղ է:
    Դիտվել է 529 անգամ