Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի օսկարյան կոմիտեի որոշման կապակցությամբ աղմուկ է սկսվել

09.30.2014


Ռուսաստանի օսկարյան կոմիտեի որոշումը ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար-2015»-ում «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցութային ծրագրում ներկայացնելու վերաբերյալ, սպառնում է վերածվել սկանդալի:

Բանն այն է, որ քվեարկության ժամանակ երկրորդ արդյունքը ունեցած «Գորկո« («Դառը») ֆիլմի պրոդյուսերները նախապատրաստվում են վիճարկել Ռուսաստանի օսկարյան կոմիտեի որոշումը՝ այն անվանելով անարդար: Պրոդյուսերները՝ Իլյա Բուրեցը և Դմիտրի Նելիդովը նամակով պահանջել են ետ կանչել ֆիլմը մրցույթից և նշել են, որ իրենց ֆիլմը շատ անգամ ավելի մեծ դրամարկղային հաջողություն է արձանագրել:

Նշենք, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ասելով «Գորկո« ֆիլմի ռեժիսորը այս ամենին անմասնակից է, քանի որ նա երբևէ իր ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու ամբիցիաներ չի ունեցել:

Սակայն պրոդյուսերները պնդում են, որ օսկարյան կոմիտեն վերանայի իր որոշումը, քանի որ «Լևիաֆան» ֆիլմի վարձույթը ռուսական կինոշուկայում կրել է ձևական բնույթ և այն ցուցադրվել է ընդամենը մեկ շաբաթ, այն էլ միայն մեկ կինոթատրոնում՝ հատուկ մեկ նպատակով, որ այն մասնակցի «Օսկար»-ի համար մրցապայքարին:

Ըստ «Գորկո« կինոնկարի պրոդյուսերների դա արվել է, որպեսզի կատարվի «Օսկար» մրցանակաբաշխության պայմաններից մեկը՝ ֆիլմի վարձույթը պետք է ընթանար 2013 թ.-ի հոկտեմբերի 1-ից 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը միջակայքում: Իսկ «Լևիաֆանի» լայն կինոֆարձույթը, նրանց ասելով, նախատեսված է սկսել նոյեմբերի 13-ից:

«Գորկո« կատակերդության հեղինակները համոզված են, որ իրենց ֆիլմն «առավել, քան հնարավոր ձևով արտահայտում է ռուսաստանցիների ազգային բնավորությունը և յուրահատկությունը և դա արված է ոչ թե քամահրանքով կամ, նույնիսկ, ատելությամբ, այլ անկեղծ ցավակցությամբ և սիրով»:

Իսկ ինչ վերաբերում է ռուսական իրականության նկատմամբ քամահրալից վերաբերմունքին, ապա, ըստ «Գորկո« կատակերդության պրոդյուսերների, «Լևիաֆան»-ը հաճելիորեն զարմացրել է օտարերկրյա քննադատներին, ովքեր չէին կարող անգամ ենթադրել, որ Ռուսաստանի և աշխարհի կոշտ հակադարձության ժամանակաշրջանում Ռուսաստանի օսկարյան կոմիտեն կառաջարկի մրցույթին մասնակցելու մի ֆիլմի, որը բացահայտում է կոռուպցիան, ավտորիտար պետական մեքենայի և ուղղափառ եկեղեցու ակնհայտ կապերը: Այդ մասին նշել է «ng.ru»-ն և ավելացրել, որ այդպիսի բան պետական բյուջեի միջոցներով նկարահանված ռուսական կինոյից չէին սպասում:

«Լևիաֆան»-ը աստվածաշնչյան Հովսեփի պատմության հեղինակային մեկնաբանություն է՝ կապված այսօրվա Ռուսաստանին վերաբերող նյութի հետ: 2014 թ-ին Կաննի միջազգային փառատոնում այս կինոնկարի սցենարը ճանաչվեց լավագույնը:
    Դիտվել է 458 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157