Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի, օրենքը խանգարում է երիտասարդ հեղինակներին

09.30.2014


Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը հայտարարել է, որ ինքը ստիպված հրաժարվել է շատ երիտասարդ հեղինակների պիեսներ բեմադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանում ուժի մեջ է մտել արվեստի գործերում ոչ նորմատիվային խոսքի կիրառումն արգելելու մասին օրենքը:

«Ես այժմ ստանում եմ երիտասարդ հեղինակաների շատ հիանալի, տաղանդավոր հայրենական պիեսներ: Ոչ մեկը չի անցնում, թեև դա ժողովրդի լեզվի արտացոլումն է: Դա շատ վատ է, որ ժողովուրդն այդպես է խոսում, սակայն արվեստն արտապատկերում է կյանքը, դա նրա գործառույթն է»,- ասել նա այսօր՝ Հանրային պալատում «Պետական մշակութային քաղաքականության հիմունքները» նախագծի վերաբերյալ կայացած կլոր սեղանի ժամանակ:

Ըստ նրա, այդ օրենքը «պայքար է հայելիների հետ»:

Դրա հետ միասին «Սատիրիկոն» թատրոնի ղեկավարն ասել է, որ, այնուամենայնիվ, սահմանափակումներ մտցնելը անհրաժեշտ է: «Ողջ աշխարհում գոյություն ունեն ըստ տարիքի քաղաքակիրթ սահմանափակումներ՝ բոլոր նրանց համար, ում տհաճ է դա լսելը: Այդ մասին պետք է հայտարարել»,- ասել է նա:

Ռայկինը նաև կարծիք է հայտնել, որ պետք է փոխել մշակույթի նկատմամբ մոտեցումը «որպես միջանցքում կանգնած սպասավորի, ում չեն թողնում սրահ, որտեղ նստած են մյուս ոլորտները»: Դրա համար,կարծում է նա, պետք է ավելացնել մշակույթի ֆինանսավորումը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի գարնանը Պետդուման ընդունեց օրենք, որով արգելվում էր հայհոյանքն օգտագործել արվեստի գործերում: Այսպիսի նախաձեռնությամբ, դեռևս 2012թ.-ին, Պետդումայի մշակույթի կոմիտեի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի գլխավորությամբ, հանդես էին եկել մի խումբ պատգամավորներ: Օրենքն ուժի մեջ մտավ 2014 թ.- հուլիսի 1-ից:

Ոչ նորմատիվային խոսքը մասնավորապես արգելված է կինոյում, թատերական ներկայացումներում և համերգների ժամանակ:

Օրենքը խախտողների համար սահմանված են տուգանքներ, որի ներքին շեմը ֆիզիկական անձանց համար կազմում է 2000 ռուբլի, իսկ առավելագույնը, իրավաբանական անձանց համար սահմանաված է 50 հազար ռուբլի: Ոչ նորմատիվային խոսք պարունակող ֆիլմերին կինովարձույթի հնարավորություն չի տրվելու:

Եթե կինոն էկրանում հայտնվի օրենքի խախտմամբ, ապա կազմակերպիչները կտուգանվեն 50-100 հազար ռուբլով, իսկ խախտումը կրկնվելու դեպքում տուգանքի չափը կհասնի 200 հազար ռուբլու կամ էլ ֆիլմի վարձութային գործունեությունը կդադարեցվի մինչև 3 ամիս:
    Դիտվել է 875 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ