Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում պահվող վրացական բոլոր ֆիլմերը կվերադարձվեն հայրենիք

09.30.2014


Ռուսաստանի Պետֆիլմֆոնդը Վրաստանին կփոխանցի իր արխիվներում եղած բոլոր վրացական վավերագրական և գեղարվեստական կինոժապավենները, որոնք ստեղծվել են 1914-1990 թթ.-երի ընթացքում: Համապատասխան փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են ՌԴ Պետֆիլմֆոնդի տնօրեն Նիկոլայ Բարադաչևը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխաիլ Գեորգաձեն: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Այսօր ստորագրված փաստաթուղտը ունի պատմական նշանակություն»,- ասել է Գեորգաձեն,- « Դեռևս 20 տարի առաջ վրացական կողմը հարց բարձրացրեց այդ ֆիլմերի փոխանցման մասին, սակայն մի շարք պատճառներով այդ գործընթացը հնարավոր չեղավ իրականացնել»:

Վրաստանի մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա վերջին ՌԴ Պետֆիլմֆոնդի հետ կկնքեն պայմանագիր, որից հետո կսկսվի արխիվներում պահվող վրացական ֆիլմերի փուլային փոխանցումը: Նա նշել է, որ ողջ գործընթացը կտևի 5 տարի: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ֆիլմերը իրենք ստանալու են պոզիտիվ ձևաչափով, որը հնարավորություն է տալիս դրանք փոխադրելու ցանկացած թվային ձևաչափի և ստեղծել ժամանակակից միջազգային չափանիշներով կինոարխիվ:

«Պետֆիլմֆոնդը հանդիսանում է աշխարհի կինեմատոգրաֆիական խոշորագույն պահոցներից մեկը: Այնտեղ պահվում են կինոնկարներ՝ արտադրված ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այդ թվում նաև Վրաստանում»,- ասել է Պետֆիլմֆոնդի տնօրեն Նիկոլայ Բարադաչևը և ընդգծել, որ արվեստի այս ժանրի զարգացման մեջ վրացի կինեմատոգրաֆիստները ներդրել են անգնահատելի ավանդ:
    Դիտվել է 872 անգամ