Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Կոնչալովսկին ափսոսում է, որ չկան հերոսներ, որոնց կարելի լիներ սիրել

09.30.2014

Կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին չի ափսոսում, որ ետ է կանչել իր «Փոստատար Անդրեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը Ռուսաստանի Օսկարյան կոմիտեում անցկացվող քննարկումներից: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կոնչալովսկին նաև խոստովանել է, որ ինքը դիտել է Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը և այն իրեն դուր է եկել: «Լավ կինո է, հզոր նկար: Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ Զվյագինցևի ֆիլմում չկան հերոսներ, որոնց հնարավոր լիներ սիրել, դա շատ կարևոր է»,- նշել է Կոնչալովսկին և ավելացրել, որ Զվյագինցևը փնտրտուքի մեջ է և գլխավորն այն է, որ նա ինքն իրեն չկրկնի:

Իսկ իր կինոնկարը վարձութային շուկա հանելու մասին Կոնչալովսկին նշել է, որ «ինքը այն կհանձներ կամ 1-ին ալիքին, կամ էլ կտեղադրեր համացանցում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեյ Կոնչալովսկին բաց նամակ էր գրել Ռուսաստանի օսկարյան կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովին և խնդրել, որ «Օսկար» մրցույթին ներկայացնելու հարցով իր ֆիլմը չքննարկել:
    Դիտվել է 783 անգամ